ՌԴ ԱԳՆ արձագանքը՝ Հայաստանում ադրբեջանցի դիվերսանտների կալանավորմանը
Արտաքին Քաղաքական
Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի նկատմամբ հարուցված քրեական գործը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ արձագանքելով Հայաստանում ադրբեջանցի դիվերսանտների կալանավորմանը։
«Մենք հուսով ենք, որ Հայաստանի իրավասու մարմինները արդար և արագ քննություն կանցկացնեն այս գործի հանգամանքների վերաբերյալ: Ենթադրում ենք, որ Հայաստանում կալանավորների նկատմամբ վերաբերմունքը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին»,- ասված է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)