Ամարասի վանական համալիրում վերականգնողական աշխատանքները շարունակվում են
Գիտություն և ՄշակույթԱմարասի վանական համալիրում շարունակվում է շինարարավերականգնողական աշխատանքների երրորդ փուլը:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Ամարասի վանական համալիրում ընթացող շինարարական-վերականգնողական աշխատանքները ֆինանսավորվում են «Լույս» հիմնադրամի կողմից: Շինարարությունն իրականացվում է «Գարդեն» ՍՊԸ-ի կողմից: Երրորդ փուլով ընթանում է վանական համալիրի երիցատան և նրա հարակից շինությունների, գլխավոր մուտքի հանդիպակաց տարածքի վերանորոգումը: Ամարասի վերանորոգումը սկսվել է 2019 թվականից: Բավականին մեծ նախագիծ է, ուստի աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ»,- մանրամասնել է Լ. Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։