Բորիս Ջոնսոնն իրեն անվանել է «որոշում կայացնող թագավոր»․ The Times
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն այն ժամանակ, երբ ղեկավարում էր կառավարությունը, իրեն անվանել էր ֆյուրեր և թագավոր՝ շփվելով ենթակաների հետ։ Այս մասին գրում է The Times-ը՝ հղում անելով Էնթոնի Սելդոնի և Ռeյմոնդ Նյուելի` «Ջոնսոնը Դաունինգ սթրիթում․ Պատմություն՝ ներսից» գրքին:
«Ես պետք է ամեն ինչ վերահսկողության տակ պահեմ: Ես ֆյուրեր եմ։ Ես որոշում կայացնող թագավոր եմ»,- Ջոնսոնին մեջբերում են գրքում։
Նշվում է նաև, որ Ջոնսոնն իրեն թույլ է տվել վիրավորական արտահայտություններ օգտագործել Պահպանողական կուսակցության քննադատների, ինչպես նաև TheSunday Times-ի նախկին խմբագիր Էմմա Թաքերի հասցեին:
Ջոնսոնը 2022 թվականի հուլիսի 7-ին հայտարարեց վարչապետի և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։