«Հայկական ժամանակ». որոշումը չկա
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Իջևանի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը երեկ փորձել է անցնել քաղաքապետի պարտականությունների կատարմանը, սակայն հանդիպել է խոչընդոտի, նրան ասվել է, որ իր լիազորությունները մեկնարկում են դեկտեմբերի 25-ից:
Ղալումյանը, սակայն, փաստարկում է, որ գործող քաղաքապետ Վ. Ներսիսյանի լիազորությունները պետք է ավարտվեն դեկտեմբերի 21-ին, քանի որ նա չորս տարի առաջ այդ օրն է ստանձնել պաշտոնը: Այդպես Է, թե՞ ոչ, կարող է ասել Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանը: Վերջինս, սակայն, մեր թղթակցին ասել է, որ նախորդ ընտրություններում Վարուժան Ներսիսյանի հաղթանակի մասին որոշումը արխիվում չեն գտնում, չկա: Դա չպե՞տք է ձեզ մոտ լիներ, մեր թղթակիցը հետաքրքրվել Է Սարգսյանից: «Ճիշտն ասած, մեզ մոտ պետք Է լիներ, բայց ցավոք սրտի՝ չկա, չի պահպանվել, չկա արխիվում, ոչ մի տեղ չի երևում: Հիմա գրություն ենք պատրաստում և՛ ԿԸՀ, և՛ մարզպետարան, որ տեսնենք իրենց մոտ էդ որոշումը պահպանվե՞լ է, թե` ոչ»,- պատասխանել է նա:
Այսուհանդերձ, Վարդան Ղալումյանը հույս ունի, որ այսօր մարզպետարանի ներկայացուցիչները իրեն կներկայացնեն քաղաքապետարանի աշխատակազմին և քաղաքապետի լիազորություններին անցնելու հնարավորություն կտան»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ