Ոսկու գինն աննշան նվազում է
ՏնտեսությունԵրկուշաբթի առավոտյան ոսկին աննշան էժանանում է, վկայում են սակարկությունների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազում է 2,35 դոլարով կամ 0,11 տոկոսով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց 1 988,2 դոլարի: Արծաթի հուլիսյան ֆյուչերսներն էժանանում են 0,6 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 25,128 դոլարի: