Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը 

Հակասություններ՝ ՔՊ-ական նախարարների և պատգամավորների միջև. Հակոբ Արշակյան-Ռոբերտ Խաչատրյան

Վերլուծական

Որքան էլ որ ՔՊ ներսում փորձում են տպավորություն ստեղծել, որ ներթիմային որևէ լարվածություն տեղ չունի հեղափոխականների շրջանում, մի բան ակնհայտ է՝ վերջին շրջանում ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ չեն թաքցնում հակասությունների այն շարանը, որն առկա է հատկապես գործադիրի անդամ ՔՊ-ականների և խորհրդարանում բազմած ՔՊ-ականների միջև:

Այն բանից հետո, երբ Հակոբ Արշակյանը հայտի սկանդալից հետո հրաժեշտ տվեց ԲՏԱ նախարարի պաշտոնին և նշանակվեց ԱԺ նախագահի տեղակալ, թվում էր, թե վերջինս այլևս որևէ ամբիցիաներ չունի այս ոլորտում: Մինչ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Վահագն Խաչատրյանը՝ ներկայումս ՀՀ նախագահը, Արշակյանը քիչ թե շատ դիստանցիա էր պահում և չէր միջամտում ոլորտային հարցերին: Սակայն, իրավիճակը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ նախարարի պաշտոնում նշանակվեց Ռոբերտ Խաչատրյանը:

Դրանից հետո Հակոբ Արշակյանը առիթը բաց չի թողնում ի ցույց դնել, որ ոլորտի բոլոր ձեռքբերումների հիմքը դրվել է իր ղեկավարման ընթացքում: Բացի այդ, վերջինս ակտիվորեն մասնակցում է և ելույթներ է ունենում այնպիսի միջոցառումների ընթացքում, որտեղ առավել տրամաբանական կլիներ հենց նախարարի ելույթն ու մասնակցությունը; Դիցուք՝ Արշակյանը նախորդ տարվա հունիսի 8-ին ներկա է եղել ՀայՓոստի կազմակերպած՝ «Նոր փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են վերջին շրջանում ընկերության կատարած աշխատանքները, ձեռքբերումները, թվայնացման գործընթացը: Ընդ որում, Փաշինյանի ընտանեկան կայքը այնպես էր ներկայացրել, ասես միջոցառումը կազմակերպվել  է Արշակյանի ջանքերով, և ընդամենը մեկ տողով նշել էր, որ ներկա է նաև ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը

Արդեն այս տարվա մարտի 23-ին էլ Արշակյանը մասնակցել էր «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը և հայտարարել, որ  2022 թվականին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն: Բնագավառի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է 40 հազարը: Սակայն, ինչն է ուշագրավ, Արշակյանն ընդգծել է, որ այդ ցուցանիշին հնարավոր է եղել հասնել ոլորտին ուղղված ֆինանսավորման աճի շնորհիվ: Այսինքն՝ ոչ թե Խաչատրյանի տիտանական ջանքերի, ոչ թե նախարարության որակյալ աշխատանքի, այլ ֆինանսավորման աճի շնորհիվ:

Հակոբ Արշակյանն իրեն նախարարի գործառույթներ է վերապահում նաև արտասահմանյան այցերի ընթացքում: Դիցուք՝ նախորդ տարի  Տոկիոյում ԱԺ փոխնախագահը հանդիպել է Ճապոնիայի թվային վերափոխումների նախարար Տարո Կոնոյի հետ և կրկին քննարկել հենց ԲՏԱ ոլորտին առընչվող հարցեր: Մի բան, ինչը, կարծես թե, նախարարի լիազորությունների շրջանակում է:

Ռոբերտ Խաչատրյանն, իհարկե, հասցրել է պատասխան հարվածը հասցնել թիմակցին: Վերջերս հայտնի է դարձել, որ Հայաստանը մասնակցելու է փետրվարի 20-24-ը Աբու Դաբիում կայանալիք «IDEX 2023» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:  Հարցին՝ արդյո՞ք «IDEX 2023»-ին չի կրկնվի 2021 թվականի խայտառակ պատմությունը, ԲՏԱ նախարարության խոսնակը վստահեցրեց, որ նորմալ պատրաստվում են: «Ավելին, համապատասխան ցուցանմուշներն արդեն բարեհաջող հասել են Աբու Դաբի, որքանով տեղյակ եմ, պահվում են հատուկ պահեստում, որ հետո տեղափոխվեն արդեն տաղավարային հատված»,- ասել էր խոսնակը: Հիշեցնենք, որ «IDEX-2021»-ին ռազմական տեխնիկայի ցուցանմուշների փոխարեն հայկական տաղավարում միայն բուկլետներ էին եղել: Այդ ժամանակ ԲՏԱ նախարարը Հակոբ Արշակյանն էր: Ասել է թե, ԲՏԱ նախարարությունը քողարկված կերպով ակնարկել է, որ այս անգամ Արշակյանի պռավալը չի կրկնվի, քանի որ իրենք, ի տարբերություն վերջինիս, նորմալ պատրաստվում են...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը
Ամենադիտված