Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը Լաչինի միջանցքում
ԱրցախՖրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը Լաչինի միջանցքում։ Դա հակասում է հրադադարի մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին հայտարարության մեջ։
«Ադրբեջանին կոչ ենք անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կյանքի կոչել Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշմամբ պահանջվող միջոցները, որոնք պարտադիր իրական ուժ ունեն։ Պահանջում ենք վերականգնել մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների անխափան ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, վերականգնել բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումները», ասվում է հայտարարության մեջ: