«Քաղաքական շառլատաններ»․ Չավուշօղլուն արձագանքել է Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին
ԹուրքիաԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությանը։
Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, Չավուշօղլուն իր պատասխանում հայտարարել է, թե «քաղաքական շառլատանները վերադարձել են բեմ»։
«Քաղաքական հայտարարություններով պատմությունը չի կարելի վերաշարադրել։ Օպորտունիստները, ովքեր համառում են այս հարցում, կհիշվեն իրենց հետին մտադրություններով և կեղծավորությամբ: Ոչ ոք իրավունք չունի թուրք ժողովրդին պատմություն սովորեցնել»,- ասել է նա։