120 հազար քաղաքացի դարձել է Ադրբեջանի պատանդը․ կա իրական ցեղասպանության վտանգ․ Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում
Արցախ
«Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակեց Արցախը»:
Այս մասին ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
«Եթե մինչ այդ հայտարարվում էր, որ դեկտեմբերից միջանցքը փակ էին պահում ադրբեջանցի բնապահպանները, և պաշտոնական Բաքուն կապ չունի, երեկվանից անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը պաշտոնական հաստատեց այդ»,- շեշտել է նա:
Վերջինս հիշեցրել է, որ 120 հազար քաղաքացի դարձել է Ադրբեջանի պատանդը, մի երկրի, որն ատում է նրանց։
«Կա իրական ցեղասպանության վտանգ, 2023 թվականին Արցախի հայերը հարկադրված են ապրել գերության մեջ»,- զգուշացրել է պատվիրակության ղեկավարը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)