Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին. Բորել
ԱրցախԼաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու մասին Ադրբեջանի միակողմանի որոշումը, ինչը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին», - ասել է նա։ Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում աջակցել Հայաստանին և Ադրբեջանին։ Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն այդ նպատակով առաքելություն է տեղակայել Հայաստանի տարածքում։