Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության ջանքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
ԱրցախԱՄՆ-ն խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։
«Մենք վերահաստատում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և առևտրի բաց և ազատ շրջանառություն, և բոլոր կողմերին կոչ ենք անում վերադառնալ խաղաղ բանակցություններին և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»,- գրել է նա։