Աշխարհը նոր համաշխարհային պատերազմի շեմին է. Մեդվեդև
Համաշխարհային ՄամուլՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ աշխարհը հիվանդ է և կարող է հայտնվել նոր համաշխարհային պատերազմի շեմին, սակայն դրանից դեռ կարելի է խուսափել։ Այս կարծիքը նա հայտնել է «Գիտելիքի» մարաթոնում ելույթի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Մեդվեդևը հայտարարել էր, որ G7 երկրների կողմից Ռուսաստան ապրանքների արտահանման ամբողջական արգելքի հնարավոր սահմանումը կարող է հանգեցնել նրանց համար հացահատիկի գործարքի և շատ այլ բաների դադարեցման, որոնք «նրանց անհրաժեշտ են»: