Թուրքիայում նոր ուժգին երկրաշարժ է կանխատեսվում
ԹուրքիաԹուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի երկրաֆիզիկոսները երկրաշարժի գոտում հեռավար ստուգման մեթոդն օգտագործելով վերլուծել են հնարավոր երկրաշարժի հավանականությունը, հայտնում է, հայտնում է Ermenihaber.am-ը։
Հետազոտություններն անցկացվել են Մալաթիայի նահանգի Փյութուրգե շրջանում, որտեղ ցանկացած պահի կարող են լինել ստորգետնյա ցնցումներ։
Հետազոտության արդյունքերի համաձայն տեկտոնական խզվածքի մի մասը մնում է արգելափակված և ապագայում հնարավոր է տեղի ունենա 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ։
Սեյսմոլոգները, սակայն, չեն կարողացել նշել, թե երկրաշարժը երբ տեղի կունենա։