Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ ԱԽ նիստը
Համաշխարհային ՄամուլԻսրայելի պատվիրակությունը որոշել է լքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, հայտնում է The Times of Israel-ը։
Իսրայելի բանագնաց Գիլադ Էրդանի խոսքերով՝ այս որոշումը պայմանավորված է երկրի մեկուսացմամբ և դրա նկատմամբ կազմակերպության կանխակալ վերաբերմունքով։
«Դա ևս մեկ ցուցադրություն էր նրա, թե ինչպես է Իսրայելը մեկուսացվում, ինչպես նաև այս կազմակերպությունում Իսրայելի դեմ ծայրահեղ կողմնակալությունը», - բացատրել է դիվանագետը:
Նա ընդգծել է, որ Իսրայելը չի մասնակցի «այս ֆարսին», քանի որ կազմակերպությունն անարգում է իսրայելցի զոհված զինվորներին և ահաբեկչության զոհերին։ Էրդանը նաև ասել է, որ քննարկումն անցել է բոլոր սահմանները, քանի որ «մինչ իսրայելցիները սգում են», նրանք բացահայտ ստեր են լսում, ըստ որոնց՝ Իսրայելը տարածաշրջանի բոլոր խնդիրների արմատն է:
Դիվանագետը ընթերցել է անցյալ տարի մահացածների անունները, հիշատակի մոմ վառել ու լքել դահլիճը։
Հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրադարձությունները Արևելյան Երուսաղեմում, Հորդանան գետի արևմտյան ափին, Գազայի հատվածում և Իսրայելի, Լիբանանի և Սիրիայի բաժանման գծում «մեծացրել են լարվածությունը տարածաշրջանում՝ հասցնելով ծայրահեղ վտանգավոր մակարդակի»: