Կանադայի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը
ԱրցախԿանադայի ԱԳՆ-ն հայտարարությամբ կոչ է արել Բաքվին բացել Լաչինի միջանցքը։
«Կանադան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի տեղադրմամբ։
Այս գործողությունն ակնհայտորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղ գործընթացն ու կայունությունը։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը։ Այն պետք է լինի անարգել ազատ տեղաշարժն ապահովելու համար։
Կանադան կոչ է անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանին հետագա էսկալացիայից կամ թշնամական գործողություններից», - ասված է հայտարարության մեջ։