Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով Մարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում Սեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններ Գալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել» Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համար Թուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդը Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ Տեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթների Փաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվում Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է 

Ովքեր են ամենախոշոր նվիրատվությունները ստացած ՔՊ-ական պաշտոնյաները

Վերլուծական

Շաբաթներ առաջ  կայացած կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական կտրուկ կերպով էր արտահայտվել պետական կառույցների կողմից որպես նվիրատվություն ընդունված գույքի մասին` նշելով, որ այդ նվիրատվությունը կամ բարեգործությունը պետք է կատարվի կառավարության սահմանած ռազմավարության համաձայն և պետք է համապատասխանի այդ նույն ռազմավարության մեջ նշված չափորոշիչներին: Հակառակ դեպքում` ո՛չ լոբի, ո՛չ բրինձ, ոչ էլ Դավինչիի նկարների օրիգինալներ չպետք է հայտնվեն այդ կառույցներում:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր ԱԺ ամբիոնից պահանջում, որպեսզի գույք նվիրատվություն ստացած պաշտոնյաները դառնան իրավապահների ուսումնասիրության առարկան, այն պատճառով, որ այստեղ Փաշինյանը լրջագույն կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում: Վերջերս հայտնի դարձավ, որ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնել: Համենայնդեպս, կառավարությունը էլի նոր նախագիծ է ներկայացրել եւ այդպիսի դրույթ է սահմանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում: Սակայն, մինչ այս պահը ՔՊ-ական պաշտոնյաները լի ու բոլ օգտվել են օրենքի բացից և խոշոր նվիրատվություններ ստացել, որոնք, սակայն, Փաշինյանի համար այլևս կոռուպցիոն ռիսկ չեն ներկայացնում: Ավելին` այսօր ԱԺ-ում քննարկվում է մի նախագիծ, որով պաշտոնյաներին կարող է թույլատրվել չհաշվառել նվերների մի շարք տեսակներ: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիոն ռիսկերի ավելացում..

Դիցուք՝ եթե մարզպետի պաշտոնը ստանձնելիս ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն ուներ 2 անշարժ գույք, որոնցից մեկը բնակարան էր, իսկ մյուսը՝ ծառ, պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարգսյանն արդեն ուներ 5 անշարժ գույք՝ 2017թ․–ին նվիրատվություն ստացած 1 հողամաս և 1 բնակարան, 2021 թվականին գնված 1 բնակարան, 1 ավտոկայանատեղի և 1 բազմաբմակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Այստեղ ուշագրավ է, որ 2017 թվականին նվիրատվություն ստացած հողամասը Տրդատ Սարգսյանը նախկին հայտարարագրերում չի ներկայացրել։

Երևանի նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները բաժնում նշել է 580 000 ռուսական ռուբլի եկամտի մասին:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նույնպես ճոխ նվիրատվություններ է ստացել։ Դիցուք` Էլբեկ Երեմի Քյարամյանը՝ գրանցված Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում, 2016 թվականի հունվարի 29-ին նոտարական վավերացմամբ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր է կնքել Արգիշտի Էլբեկի Քյարամյանի հետ՝ նրան նվիրաբերելով կամ անհատույց սեփականության հանձնելով Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 2 բնակելի տունը՝ հողամասով եւ շինությունով ամբողջությամբ։

2020-ին Եղեգնուտ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնած Համլետ Մանուկյանը նվիրատվություն է ստացել միանգամից 5 ավտոմեքենա՝ OPEL,TOYOTA. MITSUBISHI, VOLKSWAGEN, PORSCHE:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի կինը որպես նվիրատվություն է ստացել 1,760,550.00 դրամ, 370,000.00 և 160,000.00 ռուսական ռուբլի:

Խիստ ուշագրավ է նաև նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանի նվիրատվության բաժնում լրացրած տողը․ գրված է, թե  2021 թվականին 9 միլիոն 520 հազար դրամ  է նվիրատվություն ստացել ՔՊ ական պատգամավորը, իսկ նվիրատուի անվան դիմաց նշվում է հոր՝ Գևորգ Թորոսյանի անունը:

Պատգամավոր, իմքայլական Աննա Կարապետյանի՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները՝ բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած, կազմել են 2,400 և 3,500 դոլար:
 
Պետական եկամուտների թիվ 3 վերլուծության բաժնի պետ Սուրեն Գալստյանը գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերջին  հայտարարագրում նշել է 3 «հատ» 1․9  միլիոն դրամի նվիրատվություն։ Ուշագրավ է, որ պետական համակարգի սույն պաշտոնյան պարբերաբար և այսպիսի «համարափ» նվիրատվություններ և կամ օգնություններ է ստանում։
 
ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն անչափ ուշագրավ նվիրատվություն է ստացել՝ հողամաս և ավտոտնակ, մի դեպքում, երբ տրանսպորտային որևէ միջոց նա չի հայտարարագրել:
 
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարագրել է 2,000,000.00 դրամի նվիրատվություն, որը ստացվել է 2020 թվականին:
 
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը որպես եկամուտ ստացել է 1 մլն 504 հազար դրամ, որից 800 հազար դրամը եղել է նվիրատվություն, իսկ մնացածը՝ աշխատավարձ և այլ եկամուտ:
 
Ինչպես տեսնում ենք՝ վարչապետ դառնալուց հետո էլ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են միլիոններ գնահատվող գույք ստանալ որպես նվեր, սակայն Փաշինյանն այլևս իրավապահներին չի ուղարկում իր թիմակիցների ստացած նվերների աղբյուրները ստուգելու, կոռուպցիոն ռիսկ էլ այլևս չի տեսնում...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղումՉկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ ՍահակյանԿառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համարԻսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին«Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 մլն եվրոյով տեղափոխվեց Կիևի «Դինամո»Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ) Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համարՄրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվելՈւկրաինան և Լեհաստանը քննարկում են ԱԱ-2040-ը համատեղ անցկացնելու հայտըՀայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
Ամենադիտված