ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ. Պետդեպ
ԱրցախԱՄՆ կառավարությունը «խորապես մտահոգված է» Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ցամաքային ճանապարհին անցակետի տեղադրմամբ։ Դա խաթարում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը, գրում է Reuters-ը։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։
Պետքարտուղարությունը կոչ է արել մարդկանց ազատ և բաց տեղաշարժին և առևտուրին Լաչինի միջանցքով, ինչպես նաև կողմերին կոչ է արել «վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանը կիրակի օրը հայտարարեց, որ հսկիչ անցակետ է տեղադրում Հայաստանը Արցախին կապող Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի վրա, ինչի մասին ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը տեղեկացված են։