Վանաձորում կտեղադրվի Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը
Գիտություն և Մշակույթ
Վանաձորում կտեղադրվի ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս , աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:
«Այսօր, Վանաձոր համայնքի ավագանին, ի թիվս այլ կարևոր հարցերի, հաստատեց նաև ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս , աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի էսքիզ֊առաջարկը։
Արձանը տեղադրվելու է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով իրականացվող, Վ. Համբարձումյանի հրապարակի հիմնանորոգման և կից պուրակի կառուցման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Այս տարի սեպտեմբերի 18֊ին լրանում է մեծանուն գիտնականի 115֊ամյակը»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)