Թուրքիայում հերքել են Էրդողանի՝ սրտի կաթված ստանալու մասին լուրերը
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի հաղորդակցության բաժնի հովանու ներքո ստեղծված ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է այն վարկածը, որ նա սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այն պնդումները, թե նախագահ Էրդողանը սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել է, չեն համապատասխանում իրականությանը: Նախագահը ուղիղ տեսակապի միջոցով ներկա կլինի Աքքույու ատոմակայանում վառելիքի առաջին բեռնման արարողությանը, որը տեղի կունենա վաղը»,- հայտնել են կենտրոնից։
Գործակալությունը նշել է, որ Էրդողանի ենթադրյալ սրտի կաթվածի մասին տեղեկություն է հայտնվել սոցիալական ցանցերում։ Հստակեցվում է նաև, որ Թուրքիայի ղեկավարը Աքքույու ատոմակայանի հետ կապ կհաստատի «Անկարայում գտնվող իր գրասենյակից»։