Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով Մարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում Սեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններ Գալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել» Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համար Թուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդը Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ Տեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթների Փաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվում Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է 

ՔՊ-ականների կասկածելի գործարքները վրիպո՞ւմ են Փաշինյանի և պատկան մարմինների ուշադրությունից

Վերլուծական

Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ իր թիմակիցները մութ և կասկածելի գործարքների մեջ երբեք չեն թաթախվելու, հետհեղափոխական Հայաստան իրողությունները խոսում են լրիվ այլ պատկերի մասին: ՔՊ-ական պաշտոնյաները ոչ միայն հայտնվում են նմանատիպ պիկանտ պատմությունների կիզակետում, այլ մի բան էլ հաջողացնում են դրանցից չոր դուրս գալ:

Դիցուք՝ մոտ երեք տարվա փնտրտուքներից հետո կառավարությանը հաջողվեց վաճառել Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը 5 միլիարդ դրամով: Նախօրեին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովը ներկայացրեց մրցույթի արդյունքները: Պարզվեց՝ հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հայտ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից։ Այս ընկերության սեփականատերը Նարեկ Նալբանդյանն է, որի հանրայնացրած նկարներում կարելի է տեսնել Շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Միայն այն հանգամանքը, որ մեկ ընկերություն է հայտ ներկայացրել մրցույթին, արդեն իսկ հարցեր է առաջացնում: Առավել ևս, եթե սեփականատերը հյուրանոցային բիզնեսում որևէ արդյունք չի գրանցել, այլ ալյուրի, թռչնաբուծության, նաև շինանյութերի ներմուծմամբ է զբաղվում։

Պետական գույքի վաճառքում կասկածելի ակտիվություն էր դրսևորում կադաստրի նախկին պետ Գարիկ Սարգսյանը: Բանը հասել է նրան, որ վաճառվում են «Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման արդյունքում առաջացած երկշերտ պատուհանները, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող շենքի ապամոնտաժված գույքը, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կաթսայատնից ապամոնտաժված նախկինում օգտագործված սարքավորումները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանն ամրացված «ԼԵՔՍՈՒԶ LX 570»-ը։ Ինչպես տեսնում ենք, Սարգսյանն ակտիվորեն լծվել էր պետական գույքի վաճառքին` առանց նույնիսկ ուսումնասիրելու այդ գույքի պատմական նշանակությունը:
 
Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից: Տիգրան Ավինյանը պաշտոնը ստանձնել է փետրվարի 11-ին։ Հայբիզնեսբանկը պատկանում էր Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը՝ ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին։ Ներկայումս այս բանկում հիմնական սեփականատեր է նշվում օֆշորական գոտում գրանցված «ԷՄ ԷՖ ԷՄ Գլոբալ Ինվեստ» ՍՊԸ-ն։
 
Մամուլում անցյալ տարի մեծ աղմուկ բարձրացրեց կառավարական առանձնատների վերանորոգման հարցը: Ըստ լուրերի, կառավարական առանձնատների վերանորոգման համար 2 մլն դոլար էին ծախսել և այստեղ առկա էր բացահայտ կոռուպցիոն ռիսկ: Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում էր Արուսյակ Մանավազյանը, ով այսօր արդեն ԱԺ պատգամավոր է։
 
Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը բավականին ոչ միանշանակ պատմության կիզակետում է հայտնվել: Մամուլը ահազանգում է, որ Սարգսյանը որոշումներ է ընդունել, որով համայնքի հողերը շուկայականից ցածր գներով օտարել է Երեւանի բնակիչների, երբ Դիլիջանի շատ բնակիչներ տուն կառուցելու համար հողամաս չունեն։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ 2022թ․ ապրիլի 18-ին Դ․ Սարգսյանը որոշում է ընդունել քաղաքացի Սուրեն Մանուկյանին աճուրդային կարգով հողամաս օտարելու մասին։ Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. մարտի 18-ի թիվ 149-Ա որոշմամբ 2022թ. ապրիլի 18-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» 690.9քմ հողամաս, Դիլիջանի Սարալանջի փողոցի թիվ 40/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 4836300 դրամ մեկնարկային գնով, աճուրդում 4836300 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւանի Կոմիտասի 7/2 շենքի բնակիչ Սուրեն Մանուկյանը, այդ մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն:  Մայիսի 5-ին Դիլիջան համայնքի ավագանին միաձայն՝ 18 կողմով, որոշել է համաձայնություն տալ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Գյուղատնտնտեսական նշանակության հողերից» 48049.7քմ մակերեսով թվով 6 հողամասերը, «Բնակավայրերի հողերից» 1169.2քմ ընդհանուր մակերեսով թվով 4 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը և հաստատել մեկնարկային գները։ Եվ կրկին աճուրդային վաճառքի ներկայացված մեկնարկային գները շուկայականից ցածր են։ Օրինակ՝ «Բնակավայրերի հողերից» Կալինինի փողոցում գտնվող հասարակական կառուցապատման համար նախատեսված 360 քմ հողամասի աճուրդ-վաճառքի մեկնարկային գին է սահմանված 2 միլիոն 520 հազար դրամը, Օրձոնիկիձեի փողոցի 376 քմ հողամասի մեկնարկային գին՝ 2 միլիոն 632 հազար դրամը եւ այլն։
 
ԿԲ-ն Մարտին Գալստյանի ղեկավարությամբ  նույնպես հայտնվել է ուշագրավ պատմության կիզակետում: Այս պահին Հայաստանում գործում է առևտրային բանկ, որի փաստացի սեփականատեր է հանդիսանում է Կենտրոնական բանկը։ Համաձայն ԿԲ մասին օրենքի՝ Կենտրոնական բանկը չի կարող միջամտել բանկերի ընթացիկ գործունեությանը և Կենտրոնական բանկը նպաստում է բանկերի համար ազատ մրցակցային պայմանների ստեղծմանը։ ԿԲ օրենքի համաձայն՝ արգելվում է ԿԲ նախագահին, խորհրդի անդամներին խորհուրդ տալ բանկերում բաժնեմաս ձեռք բերել։ Արդյունքում ԿԲ ղեկավարությունը ոչ միայն խորհուրդ է տվել, այլ որոշում է կայացրել բանկի բաժնեմաս ձեռք բերել։
 

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։

Պաշտոնյաների կասկածելի գործարքները այսքանով չեն սպառվում։ Այդպիսի գործարքների թվին է դասվում նաև վերջիններիս կողմից ստացված նվիրատվությունները։ Դիցուք` վարչապետի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը որպես նվիրատվություն է հայտարարգրել 800 հազար դրամը: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը 2018-ին ստացել էր 22 միլիոն 250 հազար դրամի նվիրատվություն կամ օգնության կարգով ստացված գույք: Պատգամավոր, իմքայլական Աննա Կարապետյանի՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները՝ բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած, կազմել են 2,400 և 3,500 դոլար:
 
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը համարվում է Փաշինյանի կառավարության ամենավստահելի կադրերից մեկը, գերադասում է իր գումարները պահել արտերկրում։ Այս մասին տեղեկանում ենք` ուսումնասիրելով Թորոսյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված տարեկան հայտարարագիրը։ Ըստ այդմ՝ նախկին նախարարը 2020թ. հունվարին ավստրիական բանկի (Bank Austria)՝ 20,550 Եվրո արժողությամբ պարտատոմս է ձեռք բերել, որի դիմաց տարեվերջին 428 եվրոյի չափով տոկոս է ստացել (եկամուտ)։
 
Ինչպես նկատում ենք՝ ՔՊ-ականների կողմից կատարված կասկածելի գործարքների պակաս չի զգացվում, սակայն պատկան մարմինները և կոռուպցիայի կանխարգելման կոմիտեն չեն շտապում ուսումնասիրել այս դվագները և դրանց իրավական գնահատական տալ:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղումՉկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ ՍահակյանԿառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համարԻսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին«Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 մլն եվրոյով տեղափոխվեց Կիևի «Դինամո»Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ) Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համարՄրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվելՈւկրաինան և Լեհաստանը քննարկում են ԱԱ-2040-ը համատեղ անցկացնելու հայտըՀայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
Ամենադիտված