Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Հեղափոխականների PR-ը․ ովքեր են «սեփականաշնորհել» նախկինների ձեռքբերումները

Վերլուծական

Երեկ գրեթե բոլոր իշխանական լրատվամիջոցները և ՔՊ-ական պաշտոնյաները մեկը, մյուսին հերթ չզիջելով, հայտնում էին, որ առաջին անգամ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի «Սյունիք» օդանավակայան իրականացվել է փորձնական չվերթ։ ՀՀ կառավարությունը խնդիր է դրել ապահովել Երևանից Կապան կանոնավոր չվերթների իրականացումը։ Այնուհետև պարզվեց, որ բնավ էլ առաջին անգամ չէր, իսկ առաջին անգամը ոչ այնքան հեռավոր 2017 թվականին էր:

Սա, անշուշտ, առաջին դեպքը չէ: Նոր Հայաստանի պետական պաշտոնյաները շարունակում են ներկայացնել իրենց աշխատանքի կատարողականները և հպարտանալ ձեռքբերումներով: Իհարկե, այդ ամենը կլիներ տրամաբանական, եթե չլիներ մեկ բայց. որպես կանոն՝ թավշյա պաշտոնյաների ձեռքբերումների առյուծի բաժինը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, հնարավոր չէ վերագրել իրենց: Ասվածը վերաբերվում է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում բազմաթիվ «հաջողություններ» կերտվել են դեռ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման շրջանում: 2019 թվականի հունվարի 22-25-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթանում էր միջազգային տնտեսական համաժողով, որին մասնակցելու նպատակով Դավոս պետք է մեկներ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը երկար տարիներ չէր մասնակցում այս համաժողովին, և միայն 2018-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարողացավ կոտրել սառույցը: Հունվարի 18-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց՝ «Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի», իսկ հոդվածը վերնագրված է՝ «Shaping the future of democracy in Armenia»՝ փաստացի հպարտանալով Կարապետյանի՝ Դավոսում գրանցած հաջողություններով: 

Նիկոլ Փաշինյանը նաև իրեն է վերագրել Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի գործարկման` Կարեն Կարապետյանի կառավարության հաջողությունը՝ նույնությամբ կրկնելով էլեկտրագնացքի գործարկման հետ կապված գործողությունները։ Աեռևս 2018 թվականի փետրվարի 28-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որ 2018 թվականի մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղու ուղևորներին սկսելու է սպասարկել նոր էլեկտրագնացքը։ 2018 թվականի մարտի 3-ին այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այցով Երևանի երկաթուղային կայարանից ուղևորվել էր Գյումրի՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում իր աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով: Այս կապակցությամբ կառավարությունը մամլո հաղորդագրություն էր տարածել՝ «Վարչապետը Գյումրի է ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով»։

Չմոռանանք նաև Սինգապուրի հետ այդքան փիառված պայմանագրերի կնքումը, որոնք նույնպես բանակցվել են դեռևս Կարեն Կարապետյանի ՝ Սինգապուր կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Դեռևս 2017 թվականին էր որոշվել և ծրագրավորվել, որ օրենսդրական փոփոխությունների և «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի կատարելագործման արդյունքում 2018թ. կապահովվի երեխայի ծննդյան միանվագ նպաստ (այդ թվում՝ 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում), խնամքի նպաստ, թաղման նպաստ նշանակելու դիմումն առցանց ներկայացնելը, ՔԿԱԳ-ի մարմինների հետ ծննդյան ակտերի և ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ տեղեկատվության փոխանակության համակարգի ներդրումը, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ և պարգևավճար նշանակելը (վերահաշվարկելը) և վճարելը: Դա այն է, ինչով հեղափոխությունից հետո հպարտանում էր սոցապ.նախարար Զարուհի Բաթոյանը:

Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի շուրջ մեկ ու կես տարվա աշխատանքի գլխավոր առհավատչյան էր ներկայացվում ՔԿՀ-ում նոր սննդակարգի ներդրումը: Փորձ է արվում ստեղծել տպավորություն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները ՔԿՀ-ում պահվող անձանց սովամահ էին անում, իսկ սիրո և թավշյա հեղափոխության պահապանները աչքի են ընկնում իրենց բացառիկ մարդասիրությամբ: Մինչդեռ իրականում ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի եւ դրանց շահագործման, անկողնային եւ հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները, որ սահմանվել էին կառավարության 2003 թվականի թիվ 413-Ն որոշմամբ, փոփոխության են ենթարկվել դեռևս Արփինե Հովհաննիսյանի նախարար եղած ժամանակաշրջանում՝ 2016 թվականին: 

 ԱՄՆ Միջազգային զարգացման և ՄԱԿ-ի գրասենյակների հետ համատեղ 2017-ին աշխատանք էր սկսվել Հայանիստ համայնքում իրականացված 40 հա հողերի ձկնաբուծարանների հետադարձ ջրերով ոռոգման պիլոտային ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Այսօր գործող իշխանությունները հայտարարում են, որ հսկական առաջընթաց են գրանցել նմանատիպ ձկնաբուծարանների կառուցման գործում: Մասնավորապես, այդ մասին հայտարարում էր Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Դեռևս 2017-ից ընթացքի մեջ էին Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի առաջին փուլով նախատեսված հիմնանորոգման աշխատանքները, որոնց պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 15.45 մլրդ դրամ: Մ-6 միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման և Վանաձոր համայնքի փողոցների վերանորոգման արդյունքում Վանաձոր քաղաքում ամբողջովին բարելավվել է Մ-6 և Մ-8 միջպետական նշանակության ճանապարհները կապող փողոցների վիճակը: Հեղափոխությունից հետո դրանով հպարտանում էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխական իշխանությունների մոտ իսկական սովորություն է դարձել սեփականաշնորհել նախկինների ձեռքբերումները...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված