Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մեկնարկել են հոգևոր զրույց-հանդիպումները
ԱրցախԹեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ մեկնարկեցին հոգևոր զրույց-հանդիպումները` Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու ներքնահարկի սրահում: Տեղեկանում ենք Արցախի թեմի տարածած մամուլի հաղորդագրությունից։
Բանախոսն էր արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը, ով խոսեց հիմնականում այս նախաձեռնության նպատակների մասին։ Բանախոսության ավարտին մասնակիցները մեծ ոգևորությամբ իրենց հարցերն ուղղեցին Տեր Հորը` ստանալով համակողմանի պատասխաններ:
Այսպիսի հոգևոր հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, որի ժամանակ բանախոսությամբ հանդես կգան տարբեր հոգևորականներ և կներկայացնեն հանրությանը հուզող մի շարք թեմաներ:
Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 19:30-ից 21:00-ը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու ներքնահարկի սրահում: