Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը 

Ի՞նչ ճակատագրի արժանացան Փաշինյանի ու թիմակիցների խոստացած մեգանախագծերը

Վերլուծական
Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները հեղափոխությունից հետո մեկը մյուսի հետևից մեգանախագծերի անոնս էին անում և տպավորություն էր, որ Հայաստանը դառնալու է մի մեծ շինհրապարակ, ժողովուրդն էլ ի վերջո կունենա բաղձալի նոր աշխատատեղերը: Սակայն, հեղափոխությունից 5 տարի անց կարող ենք ամփոփել և եզրակացնել, որ Փաշինյանի և մյուս ՔՊ-ականների կողմից հանրությանը ներկայացված նախագծերից գրեթե ոչ մեկը այդպես էլ կյանքի չկոչվեց:
 
Դիցուք՝  դեռևս 2018 թվականին, Նիկոլ Փաշինյանը այցելում է Լոռու մարզ, որտեղ հայտարարում է նոր ավտոմեքենաների արտադրության մասին, որը ինչպես հետագայում պարզվում է, չի իրականանում:

Այն ժամանակ դեռ Ռոմանոս Պետրոսյանի կառավարման ներքո գտնվող Կոտայքի մարզպետարանը խրոխոտ ու ինքնավստահ կերպով հայտարարեց․ «Կոտայքի մարզում վերելակների արտադրություն կհիմնվի»։ Անցել է ավելի քան երկու տարի, բայց այս «գրանդիոզ» նախաձեռնությունից որեւէ ձայն-ծպտուն չկա։ Սա էլ, ինչպես Փաշինյանի կառավարության բազմաթիվ այլ խոստում-հայտարարություններ, մնաց թղթի վրա՝ որպես ժամանակից շուտ ոգեւորության, առուն չթռած՝ հոպ ասելու հերթական օրինակ։ Վերելակների գործարանը պետք է կառուցեին չինացիները Չարենցավանում։ Դրա համար նրանք այցելեցին Չարենցավան, տարածք ընտրեցին ու անհետացան։

ՀՀ քաղաքացին Փաշինյանից ակնկալում է պարզաբանում, թե ինչ եղավ նույն Արմավիրի Մերձավան համայնքի կենցաղային տեխնիկայի գործարանի հետ, որի բացմանը մասնակցեց 2018-ի դեկտեմբերին: Ի՞նչ եղավ 4,5 միլիոն ներդրման եւ ութսուն աշխատատեղի եւ 126 հազար միավոր տեխնիկայի հետ, որը պետք է արտադրվեր ընդամենը մեկ տարում: Իսկապես, ո՞ւր են հայկական հեռուստացույցները, որ բյուջեն լցնելու համար Փաշինյանը հույսը դրել է գյուղացու սիգարետի եւ օղու վրա։
 
Հայաստանում 10-15 միլիարդ դոլարի ներդրում պետք է արվեր այսպես կոչված` խելացի քաղաքների կառուցման համար։ Այս հարցը գտնվում էր այն ժամանակվա ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կուռացիայի ներքո, սակայն, որ աստղաբաշխական ներդրումներին ականատես եղանք, ոչ առավել ևս այս կայսերական ծրագրի իրականացմանը։
 
Գյումրիում ճոպանուղի կառուցելու ֆանտաստիկ թվացող և լուրջ ներդրումներ պահանջող ծրագիրը ևս կյանքի չկոչվեց։ Այդ ընթացքում Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր Հովհաննես Հարությունյանը։
 
Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի խոսքով՝ 2020թ-ին մարզում պետք է իրականացվեին մի շարք ծրագրեր՝ ուղղված բիզնեսի, առողջապահության, կրթության ոլորտներին: Այն ժամանակվա մարզպետը նշել էր, որ գործարարի կողմից Երևան-Մխչյան ավտոճանապարհի վրա նախատեսվում է կառուցել 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա, որի կառուցման համար կներդրվի $4.5 մլն: Թե ինչ եղավ հետո` անչափ հուզիչ էր: Դե իսկ հայտնի և մեմ դարձած կոկորդիլոսաբուծարանի մասին ընդհանրապես ավելորդ է հիշեցնել:
 
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նույնպես աչքի է ընկնում էքստրավագանտ խոստումներով։ Դրանցից մեկը Գյումրիում նյույորքցի Թոդդ Ֆաբաքերի ներդրմամբ՝ «Դիստրիկտ» էկո թաղամաս կառուցելու, մյուսը՝ «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ հիմնելու մասին էր, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Ի դեպ, գյումրեցիները տևական ժամանակ է՝ լսում են Վահան Քերոբյանի այս ծրագրի մասին, երբեմն ժպտում, ինչպես ժպտում էին ու հումոր անում Գյումրիում թռչող տրամվայի (Սքայ Գյումրի) ծրագիրը քննարկելիս։
 
2019 թվականի օգոստոսին մեծ շուքով հայտարարվում է Երևանում կառուցվելիք, 71 հարկանի երկնաքերի մասին, որի ճարտարապետական հայեցակարգի մշակման աշխատանքները պետք է կատարեր «Էլոյան Արքիթեքտս» ընկերությունը, որը 2019 թվականին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, Ավետիք Էլոյանի եղբոր ընկերությունն է: Բնականաբար, այս նախագծից էլ դեռևս որևէ նորություն չկա, ավելին, ըստ որոշ տեղեկությունների, այն պարզապես կասեցվել է:

2019 թ․-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր․ «Սկսում ենք Նորքի անտառի վերականգնման գործընթացը»։ Նույն տարում կառավարությունը 6 մլն դրամ էր հատկացրել ՇՄՆ անտառային կոմիտեին՝ Երևանում 45 հա տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային աշխատանքների համար։ Պարզվում է, որ Նորքի լանջին որևէ վերականգնման աշխատանք չի կատարվել, որովհետև ոռոգման կաթիլային համակարգի հաշվարկի և նախագծի կազմման աշխատանքները պայմանագրով ստանձնած ընկերությունն իր պարտավորությունները չի կատարել, և գործը դատարանում է։ 

 Թերևս ամենափիառված նախագիծը, որը այս տարիների ընթացքում առաջ են բրդում իշխանությունները Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցումն է: Այդ խոստումը տալիս էին Հայկ Մարությանը, Հրաչյա Սարգսյանը, իսկ այժմ նրանց է միացել Տիգրան Ավինյանը: Մինչդեռ մետրոյի կայարանից դեռևս որևէ լուր չկա և հասկանալի չէ՝ այն կառուցվելու է ընդհանրապես, թե ոչ:

Ինչպես տեսնում ենք՝ իշխանությունների, մեղմ ասած, փնթի մանիպուլյացիաները շատ արագ ջրի երես են դուրս եկել, իսկ հպարտ քաղաքացիների՝ իրենց խաբված զգալու առիթները կրկնակի անգամ ավելացել են:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը
Ամենադիտված