Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ
ՀասարակությունՄարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորամիավորման մեքենաներով Ստեփանակերտ է հասցվել 223 տոննա մարդասիրական բեռ։