Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը պատմել է, թե ումից է կախված երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության որոշումը կախված է դաշինքի չորս անդամ երկրներից, և նրանցից մեկը «առանձնապես մեծ է և կարևոր»։ Այս մասին դիվանագետը հայտարարել է ուկրաինական 1+1 հրատարակությանը տված հարցազրույցում։
Ընդ որում, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նշված չորս երկրներից մեկը «սկսել է երկմտել» Ուկրաինայի անդամակցության հարցում։
Ավելի վաղ Le Monde-ն նշել էր, որ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ն է «ամենաթշնամորենը» տրամադրված Ուկրաինայի՝ դաշինք մտնելու նկատմամբ:
Նշվում է, որ Լիտվան, Լատվիան, Էստոնիան եւ Լեհաստանը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու ակտիվ կողմնակիցներն են, իսկ դրան դեմ են ԱՄՆ-ն ու Գերմանիան։ Միաժամանակ Ֆրանսիան փորձում է փոխզիջումային լուծում գտնել։