Կատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետ Երկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէ Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարել Իրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը Բահրեյնում Թրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գին Վերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ը Թրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտել Անվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է Հնդկաստան Հին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողով Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա 

Տնտեսական աճի «փուչիկը» պայթում է. Թադեւոս Ավետիսյան

Տնտեսություն

Ստորև առանձնացրել եմ տնտեսական ոլորտի երկու կարևոր խնդիրներ. Նախ՝ լրացուցիչ պահանջարկի հաշվին 2022 թվականին արձանագրված տնտեսական բարձր աճն այդպես էլ չի կապիտալացվում և չի ավելացնում տնտեսական ներուժը, հատկապես արտահանմանը միտված իրական հատվածում։ Այս մասին իր հոդվածում գրել է Հ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադեւոս Ավետիսյանը:

Նա նաեւ նշել է. «Մասնավորապես՝ 2023 թվականի հունվար-մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ արդեն իսկ նվազել է շուրջ 15 տոկոսով։ Տնտեսական ակտիվության միջին աճը կազմել է 12,2 տոկոս, արդյունաբերության ոլորտում՝ 3,6 տոկոս։ Արդյունաբերության ոլորտի տնտեսական ակտիվությունը շուրջ 3,5 անգամ զիջել է տնտեսական ակտիվության միջին ցուցանիշին։

Տնտեսական ակտիվության աճը շարունակում են հիմնականում ապահովել ներքին առևտուրը (21 տոկոս), արտաքին առևտուրը (200 տոկոս), ծառայությունները (23 տոկոս), բանկային, շինարարական և շահումով խաղերի ոլորտները։

Ի դեպ, այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 70 տոկոսով թերակատարվել են պետական բյուջեի կապիտալ ծախսերը։

Հաջորդը՝ գյուղատնտեսության ոլորտում խորանում են պետական քաղաքականության ձախողման հետևանքները։ Գյուղատնտեսությունը նորից արձանագրում է զրոյական աճ և գտնվում է ազատ անկման մեջ։

Օրերս Մարտունի համայնք կատարած այցի շրջանակներում գյուղացիները բազում խնդիրների շարքում բարձրացնում էին գյուղմթերքի իրացման խնդիրը։

Մասնավորապես՝ Թուրքիայից ներկրման հետևանքով մեր գյուղացիները իրենց աճեցրած կաղամբը և կարտոֆիլը չեն կարողանում իրացնել։ Տեղական կաղամբի 1 կիլոգրամի գինը նվազել և հասել է 17 դրամ, որը պատիկներով պակաս է կատարված ծախսերից։ Ցորենի 1 կիլոգրամը մթերում են 100 դրամով՝ կատարված ծախսերից 1,5 անգամ պակաս գնով։ Հարյուրավոր տոննաների գյուղմթերք մնացել է պահեստավորված և փչանում է։

Տեղեկություններ են ստացվում առ այն, որ սպասվելիք անհավասար արտաքին մրցակցությունից և տեսանելի կորուստներից խուսափելու նպատակով՝ Արարատյան դաշտավայրում գյուղատնտեսությամբ զբաղվողներն իրենց կատարած ծախսերից պակաս գնով վաճառում են նոր կառուցված ջերմոցները, այդ թվում՝ պետական աջակցությամբ։

Սա այսպես կոչված տարածաշրջանային «ապաշրջափակման» դեռ առաջին դառը «պտուղներն» են։

Շատ եմ ասել․ իրականում պարտադրված այս «ապաշրջափակման» քողի տակ թաքնված են անկառավարելի ռիսկեր և տնտեսական անվտանգության իրական սպառնալիքներ՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական ներխուժմամբ ամբողջապես կլանելու և տնտեսական կցորդ դարձնելու առումով։

Փաստորեն, առաջնային և կործանարար հարվածն արդեն իսկ զգում են գյուղատնտեսությունը, հատկապես՝ ջերմոցային տնտեսությունը, տեքստիլ և մշակող արդյունաբերությունը, որոնք ունեն նաև արտահանման իրական մեծ ներուժ։

Ի դեպ, անկախացումից հետո՝ բացի այս իշխանության նախորդ 5 տարիների, հնգամյա կտրվածքով նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և նպաստների չափերի աճերն էապես գերազանցել են միջին գնաճին։

Դե արի՛ գյուղացի, հավատա, աշխատի ու ապրի սեփական հողում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերից
Ամենադիտված