Բելգրադի դպրոցներից մեկում յոթերորդ դասարանցին կրակ է բացել. կա զոհ
Համաշխարհային ՄամուլԲելգրադում ձերբակալել են 14-ամյա դեռահասին, ով կասկածվում է դպրոցում կրակ բացելու մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Հրաձգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան՝ Վրաքար թաղամասի դպրոցում։ Սերբիայի ոստիկանության նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է հաստատության անվտանգության աշխատակիցը, մի քանի մարդ վիրավորվել է։
«Ոստիկանները բերման են ենթարկել 7-րդ դասարանի մի աշակերտի։ Ըստ տեղեկությունների՝ զոհվել է անվտանգության աշխատակիցը, վիրավորվել են ուսուցիչը, մի քանի աշակերտ, դեպքի վայրում մեծ թվով ոստիկաններ են աշխատում»,- հայտնում է պորտալը։