ՀՀ դպրոցականները կարող են մասնակցել hամառուսաստանյան դպրոցական օլիմպիադային
Գիտություն և ՄշակույթՌԴ «Сириус» կրթական կենտրոնը Հայաստանի Հանրապետության աշակերտներին հրավիրում է մասնակցելու դպրոցականների համառուսաստանյան օլիմպիադային, որն անցկացվելու է առցանց ձևաչափով:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ «Сириус» կրթական կենտրոնը համակարգում է համառուսաստանյան օլիմպիադաները՝ սովորողներին հնարավորություն ընձեռելով բացահայտել իրենց տաղանդը։
Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել siriusolymp.ru կայքում։
Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ (862) 243 38 39/ 243 38 33 կամ հարցերն ուղղել [email protected] էլ. հասցեին։
Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութերից: