Ուկրաինան զայրացրել է հնդիկներին. infoBRICS
Համաշխարհային ՄամուլՈւկրաինան զայրացրել է հնդիկներին՝ վիրավորելով աստվածուհի Կալիին և ներողություն չի խնդրել։ Այս մասին գրում է Կահիրեից աշխարհաքաղաքականության և քաղաքական տնտեսության գիտաշխատող Ահմեդ Ադելը՝ infoBRICS պորտալի հեղինակը։
Ըստ հեղինակի՝ Կալի աստվածուհու լուսանկարը՝ Մերիլին Մոնրոյի կերպարանքով՝ ծածանվող կիսաշրջազգեստով, որը հրապարակվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կողմից, վիրավորել է միլիարդավոր հինդուիստների, և Կիևի ու Նյու Դելիի հարաբերություններն էլ ավելի են վատացել։
«Ամբողջ աշխարհում ավելի քան մեկ միլիարդ հինդուիստ խորապես վրդովված է այն բանից, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է մի լուսանկար, որը վիրավորում էր հինդու աստվածուհի Կալիին: Հաշվի առնելով, որ Ուկրաինայի հեղինակությունը Հնդկաստանում արդեն իսկ արատավորվել է, վերջին միջադեպը միայն մեծացրել է թշնամանքը երկրի նկատմամբ»,- գրում է հեղինակը։
Ավելի վաղ Հնդկաստանի տեղեկատվության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել էր, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված Կալի աստվածուհու ծաղրանկարը վրդովմունք է առաջացրել Հնդկաստանում։