Վահան Քերոբյանը կգործուղվի ԱՄԷ
ՏնտեսությունՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Արաբական Միացյալ Էմիրություններում (Աբու Դաբի) կմասնակցի «AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովին:
Այս մասին տեղեկացանք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համապատասխան որոշումից, որով Վահան Քերոբյանը 2023 թվականի մայիսի 7-10-ը գործուղվում է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Նշվում է, որ գործուղումից վերադառնալուց հետո Էկոնոմիկայի նախարարը եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: