Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպայական կազմի հետ
ՏեսանյութերՄայիսի 5-ին՝ ՊՆ N զորամաս ստուգայցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայական կազմի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Առանձնազրույցների ընթացքում նախարար Պապիկյանն անդրադարձել է ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ: Ստուգայցի ընթացքում պաշտպանության նախարարը ճաշել է պարտադիր ժամկետային զինծառայողների հետ: Այնուհետև հերթական արձակուրդ մեկնող, ուսումնական գործընթացում աչքի ընկած զինծառայողներին նախարարը պարգևատրել է արժեքավոր նվերներով:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ