Ինչ իրավիճակ է Արցախում
Հասարակություն
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասվում է մայիսի 5-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Անցած օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ռուս խաղաղապահների մեքենաներով Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար Ստեփանակերտ է հասցվել 238,9 տոննա մարդասիրական բեռ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)