Չավուշօղլուն մտադիր է մայիսի 10-ին Մոսկվայում հանդիպել Լավրովի հետ
ՌուսաստանԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է մայիսի 10-ին Մոսկվա մեկնելու մտադրության մասին՝ հանդիպելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և մասնակցելու Սիրիայի հարցով քառակողմ բանակցություններին։
«Մայիսի 10-ին մենք կգնանք Մոսկվա։ Առավոտյան ես հնարավորություն կունենամ բանակցել Լավրովի հետ, իսկ դրանից հետո մենք կմասնակցենք նախարարների հանդիպմանը»,- ասել է դիվանագետը թուրք լրագրողներին տված հարցազրույցում։
Քառակողմ հանդիպումը կանցկացվի Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների մասնակցությամբ և նվիրված կլինի Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորմանը։