Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորախումբն Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով 263,8 տոննա մարդասիրական բեռ է հասցվել Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար։