Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով «Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը ՑԱԽԱԼ-ը սխալմամբ հակահրթիռ է արձակել՝ պատասխանելով Գազայի հատվածում սեփական զինծառայողների կրակոցներին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Սեպտեմբերի 7-13 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո 

Արցախում մեկնարկել է  «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ ծրագիրը

Արցախ

Ստեփանակերտում մայիսի 6-ին մեկնարկել է  «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ ծրագիրը, որը նախատեսված է Արցախի Հանրապետության հանրային և մասնավոր ոլորտների ղեկավարների և մասնագետների համար: 

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության հետ համագործակցաբար: Երկօրյա դասընթացը  հիմնականում վերաբերելու է ռազմավարական առաջնորդությանը, ժամանակակից աշխարհում առաջնորդների դերին, վստահությանը,  կառավարման և առաջնորդության հարցերին: Մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային մասնագետների, որոնք դասընթացը կվարեն առցանց եղանակով: 

Ծրագրի մասնակիցներին ողջունել է Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր և «Մատենա» միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ չնայած շրջափակման դժվարություններին՝ դեռ անցյալ տարի մեկնարկած ծրագրերը շարունակվում են:

«Ես ուրախ եմ, որ ծրագրին մասնակցելու համար մեծ թվով հայտեր են ստացվել: Սա ևս մեկ անգամ վկայում է, թե որքան ամուր ու անկոտրում է արցախցին, որ անգամ այս դժվարին իրավիճակում կարևորում է գիտելիքը:  «Մատենա»-ի այս երրորդ ծրագիրը հիմնականում նվիրված է ռազմավարական առաջնորդությանը, որի հիմքում վստահությունն է: Առաջնորդների, պետական ինստիտուտների նկատմամբ  վստահությունն առանցքային խնդիր է: Եթե կա այդ վստահությունը՝ ցանկացած դժվարություն ու մարտահրավեր  հնարավոր է հաղթահարել»,-ասել է Ռուբեն Վարդանյանը: 

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր և  տնօրեն Ռուբեն Հայրապետյանը  նշել է, որ «Մատենան»  ձգտում է միջազգային լավագույն դպրոցների փորձը տարածել Հայաստանում և Արցախում:

«Համակարգերը, ինստիտուտներն ստեղծողը մարդն է, մասնագետը, դուք եք: Ու հենց դուք պետք է ստանձնեք այդ պատասխանատվությունը: Ժամանակակից աշխարհում այլևս չկան մշտական գիտելիքներ կամ մշտական հմտություններ, ամեն ինչ անընդհատ և մեծ արագությամբ փոխվում է: Եվ որպեսզի դուք պատրաստ լինեք այդ համակարգերն ստեղծելու և առաջնորդության պատասխանատվության, դուք պարբերաբար պետք է ներգրավված լինեք սովորելու գործընթացում: Սա ժամանակակից աշխարհի ամենաէական պահանջներից է»,-նշել է Ռուբեն Հայրապետանը: 

Ծրագրում ընդգրված է շուրջ 50 մասնակից Արցախի պետական և մասնավոր ոլորտներից: Նշենք, որ սա արդեն «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ դասընթացն է Արցախում։ Վերապատրաստումների առաջին ծրագիրն անցկացվել էր 2022-ի նոյեմբերին՝ Արցախի պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար։ Դեկտեմբերին կազմակերպվել էր ծրագրի երկրորդ փուլը՝ պետական բարձր և միջին օղակների աշխատողների համար։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով «Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը ՑԱԽԱԼ-ը սխալմամբ հակահրթիռ է արձակել՝ պատասխանելով Գազայի հատվածում սեփական զինծառայողների կրակոցներին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՍեպտեմբերի 7-13 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում (տեսանյութ) Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ Կարիերայի աճ, նոր ձեռքբերումներ. այս շաբաթավերջին որոշ կենդանակերպի նշանների հաջողություն է սպասվում Իրանում հայտարարել են, որ Սիրիկում հարսանիքը հարձակման է ենթարկվել ամերիկյան AGM-154C JSOW ավիառումբով Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել․ Պուտինը՝ Ուիքթոֆի և Քուշների հետ հանդիպմանը Ռիչարդ Հյուզը հեռացել է «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնիցՊուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Ուիթքոֆի և Քուշների հետ Գիտնականը հետմահու Շնոբելյան մրցանակ է ստացել՝ քիթը մաքրելու գործընթացն ուսումնասիրելու համարՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անթալիայում ձերբակալված ռուսաստանցին «Կրեդո-Մեդ»-ի համասեփականատեր Մարատ Դրեյզինն է՝ «սանիտարների բանդայի» գործով անցնող անձը «Էվերթոնի» գլխավոր մարզիչ․ «Էվերթոնի» սեփականատիրոջ հետ երբեք չեմ հանդիպել և չեմ խոսելՏարվա ամենասպասված կենսագրական ֆիլմերից մեկը․ ինչպես է նկարահանվել Մայքլ Ջեքսոնի մասին «Մայքլը»Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան (տեսանյութ)Ահաբեկչական հարձակումների ծրագիր՝ Իրանում․ Թեհրանից աղմկահարույց հայտարարություն Լեհաստանում վառելիքի գների նոր թանկացում է կանխատեսվումԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ սեպտեմբերի 6-ի աստղագուշակ Ինչի կարող է հանգեցնել Թրամփի՝ Պուտինի մասին նոր հայտարարությունը. Daily MailԶելենսկին պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային՝ մեկ պայմանով Բժշկի փոխարեն՝ սոցցանցերի հետևորդներ․ տարածվում է «անվճար խորհրդատվության» նոր միտումը«Յուրաքանչյուրն իր էկրանի մեջ է»․ հոգևորականը բացատրել է՝ ինչու են ժամանակակից դեռահասներն իրենց միայնակ զգումՈւկրաինացի փախստականներն ավելի հաճախ են հեռանում ԼեհաստանիցԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններինՆոր համաշխարհային համավարակի վտանգ․ մասնագետները նախազգուշացնում են Իտալիայի ծայրահեղ աջ քաղաքական գործիչը օգտագործել է Պավարոտիի ձայնը․ երգչի ընտանիքը վրդովված է Գերմանիայում հայտարարել են, որ Ռուսաստանի «թշնամու կերպարն» օգտագործվում է իշխանությունների քաղաքականությունն արդարացնելու համարՊուտին․ Մոսկվան, ինչպես ամբողջ Ռուսաստանը, մոբիլիզացրել է իր ուժերը՝ հայրենիքը պաշտպանելու համարԿենդանակերպի այս նշանները նոր հաջողությունների ճանապարհին են. ո՞վ կարող է ակնկալել շրջադարձային պահեր Իրանն ավելի վստահ է դարձել Միացյալ Նահանգների հետ իր հակամարտության մեջ. NYTՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում Որքա՞ն կարելի է պահել տնային պահածոները․ կենսաբանը նշել է անվտանգ ժամկետներըԼավրովի կոշտ ուղերձը՝ Եվրոպային և Ուկրաինային Ֆինլանդիայի նախագահին հրավիրել են Ղրիմ՝ «տորթ ուտելու և գարեջուր խմելու»Իրանի հրթիռային հարձակումներից հետո ԱՄՆ-ն հարվածել է նավթատար տանկերներին Ուկրաինական կարգավորման հարցում կարևոր է հաշվի նստել ԱՄՆ-ի հետ. ՌյաբկովՇուֆուտինսկուն շնորհվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում Մակրոնին քննադատել են Փարիզում կայանալիք գագաթնաժողովի համար
Ամենադիտված