Երկրաշարժ Նոր Զելանդիայում. կան զոհեր և ավերածություններ
Աշխարհ
Ըստ ԱՄՆ-ի երկրաբանահետազոտական ծառայության հաղորդմամբ՝ Նոր Զելանդիայում ծովի երկայնքով տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Հաղորդում է BBC–ն։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Սակայն նույն աղբյուրի հաղորդմամբ՝ քիչ առաջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել Նոր Զելանդիայում՝ այս անգամ Քրիսչարչ քաղաքում, որի ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ։ Ըստ նախնական տվյալների երկրորդ անգամ տեղի ունեցած ցնցումներն այնքան ուժեղ են եղել, որ լուրջ ավերածություններ են առաջ բերել։ Նշենք, որ այս տարվա փետրվարին Նոր Զելանդիայի Քրիսչարչ քաղաքում գրանցվել էր 6.3 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել էր 181 մարդ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ