Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

ՔՊ-ականների արտոնյալ և օրինախախտ ազգականները «ջրից չոր» են դուրս գալիս

Վերլուծական
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ի թիվս ՀՀԿ-ական պաշտոնյաների հասցեին հնչեցրած այլ մեղադրանքների, հաճախ էր կրկնում, որ վերջիններս ոչ միայն իրենք են խախտում օրենքները և դրանից հետո ջրից չոր դուրս գալիս, այլ նույնը վերաբերվում է նաև նրանց ազգականներին, ովքեր նույնպես հակաօրինական ինչ-ինչ արարք կատարելուց հետո հաջողում են պատկան կառույցների թիրախում չհայտնվել: Նա պնդում էր, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ 21-րդ դարում նման բան է հնարավոր տեսնել:
 
Ըստ էության, սա վարքագիծ էր, որը քննադատվում էր ընդդիմադիր Փաշինյանի կողմից, և կարելի է ենթադրել, որ իր թիմակիցների իշխանության գալու դեպքում այդ վարքագիծը բացառվելու է: Այդպե՞ս է արդյոք:
 
Դիցուք՝ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ նշանակվելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց  խոսել  հոր դեմ հարուցված քրեական գործից: Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Լոռու մարզպետարանում գործող կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտների երեք հիմնադրամներն էլ հայտնվել էին ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամներից ամենամեծը՝ «Լոռու դպրոցը», հիմնադրումից ի վեր ղեկավարել է մարզպետ Արամ Խաչատրյանի հայրը՝ Մայիս Խաչատրյանը։ Ոստիկանությունը հիմնավոր փաստեր էր ձեռքբերել, որ տասնամյակներ շարունակ այդ հիմնադրամներին հանգանակություններ արած ուսուցիչներն ու բուժաշխատողները ոչ թե կամավոր են վճարումներ կատարել, այլ ամեն ամիս նրանց աշխատավարձից պարտադրաբար գանձումներ են արվել։ Հարուցվել էր քրեական գործ, բայց երկուսուկես տարվա ընթացքում որևէ զարգացում չկա, որոշ իրավապաշտպաններ էլ ասում են, որ գործը կարճվել է:
 
Մամուլը նաև գրել էր, որ Կոտայք ՋԸՕ-ի վերահսկողության վարչության պետ Ավետ Կոնջորյանը, ով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրն է, աշխատանքի չի ներկայանում:
 
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով նախորդ տարի` Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանն ազատվել էր աշխատանքից։ Նշենք, որ Խաչատուր Սամվելյանն ավելի վաղ զբաղեցրել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ավագ տեսուչի, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետի պաշտոնները: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ս. Սամվելյանը ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։ Խաչատուր Սամվելյանը ՔՊ-ական պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի քրոջ որդին է: Քանի որ ներկայիս պատգամավորը նախկինում բավականին բարձր պաշտոններ է զբաղեցրել ՃՈ-ում, այժմ էլ հանդիսանում է Փաշինյանի քաղաքական թիմի կարկառուն անդամ, ապա չի բացառվում, որ վերջինս կարող էր որոշակիորեն միջամտել՝ ազգականին ինչ-ինչ տհաճ պատմություններից մաքուր դուրս բերելու համար, որպեսզի ամեն բան ավարտվեր ոչ թե ասենք հետաքննությամբ, այլ կադրերի ռեզերվով:
 
«Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի փոխտնօրեն, ՔՊ-ական Մարգար Մարգարյանը ծառայողական ավտոմեքենայով Կապանի զբոսայգում որոշել է շումախերություն անել։ Ականատեսները լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել են, որ պաշտոնյան ծառայողական ավտոմեքենայով՝ սեւ «Նիսան»-ով, զբոսայգում տեղադրված Հունան Ավետիսյանի արձանին հարակից աստիճաններով իջել է՝ քարուքանդ անելով աստիճաններն ու հարակից պատնեշը։ ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որ միջադեպը կոծկվի, հատկապես՝ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ում սանիկն է Մարգար Մարգարյանը:
 
Շիրակի արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի հարսն ազատվել էր Գյումրու քաղաքապետարանում զբաղեցրած պաշտոնից։ Սկանդալի հիմքում էլ ինչ-ինչ կեղծված փաստաթղթեր էին, պատկան մարմինները, սակայն այս գործին որևէ ընթացք չտվեցին։
 
Ամիսներ առաջ համացանցում քննարկում էին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Պավել Ցուգունյանի կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածած գրառումը, ով Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է։ Ըստ հայտարարության տեքստի՝ հարձակում է նախապատրաստվում Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ: Օգտատերերը հիշեցնում էին, որ դեռևս նախորդ տարի Ռոմանոս Պետրոսյանը և Պավել Ցուգունյանը միասին ներգրավված էին «Կոտայք ՋՕԸ»-ում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալում:
 
Ի՞նչ պատժի արժանացավ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ու իր կինը, ում ԲԿ-ին՝ ՄԻԲՍ-ին, նախարարը պետպատվեր էր իջեցնում՝ փաստացի պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելով:
 
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։
 
ՔՊ-ականների որդիներին կարելի է չծառայել նաև հայոց բանակում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները բանակում չեն ծառայել:
 
Դեռ բոլորի հիշողության մեջ թարմ է Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպը, որի կենտրոնում էին ն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները: Իսկ վիճաբանությունն սկսվել է նրանից, որ Ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Ավելորդ է նշել, որ ՔՊ-ականների հարզատների դեմ որևէ քրեական գործ այդպես էլ չհարուցվեց:
 
Ամիսներ առաջ   «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ «Ռաշն Վոյաժ» ընկերությունը, կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, որի արժեքը մոտ 600 մլն դրամ է եղել։ Խաժակյանը նաև բացահայտեց, որ ընկերության սեփականատերը Վահագն Ղալումյանն է, որը Նիկոլ Փաշինյանի քավոր, Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի և նրա եղբայր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։ Մեկ այլ դրվագով էլ կեղծ բանկային երաշխիք է ներկայացրել և այդ շինարարության  տեխնիկական վերահսկողության մրցույթը շահել «Էտալոն Գրուպ» ընկերությունը։ Խաժակյանը կասկածներ ունի, որ այս 2 ընկերությունները փոխկապակցված են և պատկանում են վարչապետի քավոր Ղալումյաններին։ 
 
 Այս բոլոր ՔՊ-ական պաշտոնյաների ազգականները, ինչպես տեսնում ենք, աչքի են ընկել հակաօրինական պահվածքով, սակայն, ինչպես և նախկինում, Նոր Հայաստանում նույնպես նրանց արարքները չեն նկատվում և չեն պատժվում: Փաստորեն, Հայաստանը, չնայած տեղի ունեցած հեղափոխությանը, շարունակում է մնալ աշխարհի միակ երկիրը, որտեղ դա հնարավոր է...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված