Եթե չլինեին խաղաղապահները, այսօր Ստեփանակերտը չէր լինի այն տեսքով, ինչպես որ կա․ Կոպիրկին․ Sputnik
ԱրցախՉնայած հետզհետե բարդացող պայմաններին, պետք է հստակ հասկանալ, որ եթե չլիներ Ռուսաստանը և չլիներ նրա խաղաղապահների մուտքը, ապա այսօր Լեռնային Ղարաբաղի մի հատվածը՝ Ստեփանակերտը, չէր լինի այն տեսքով, ինչպես որ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով հայաստանյան քաղաքական և տեղեկատվական շրջանակներում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հասցեին հնչող քննադատական հայտարարությունները։
«Ես հասկանում եմ, որ բնակչությունը հիասթափության որոշակի զգացում ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂ–ում ինչ-որ ուժային գործողություններ են տեղի ունենում, Լաչինի միջանցքն այժմ արգելափակված է։ Ռուսաստանն ի սկզբանե հստակ դիրքորոշում է հայտնել այդ առթիվ, որ դա հակասում է եռակողմ հայտարարությանը», - ասացԿոպիրկինը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։