ՆԱՏՕ-ն բարձրացրել է ռազմաօդային ուժերի մարտական պատրաստվածության մակարդակը սևծովյան տարածաշրջանում
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ն բարձրացրել է դաշինքի ռազմաօդային ուժերի մարտական պատրաստվածության մակարդակը՝ սևծովյան տարածաշրջանում «օդային ոստիկանության» առաքելության շրջանակներում՝ ռուսական կործանիչի կողմից լեհական ռազմական ինքնաթիռի ուղեկցման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին։
«ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելության օդանավերը ուրբաթ օրը Ռումինիայի ափերի մոտ Սև ծովի վրայով լեհական Frontex ռազմական ինքնաթիռի մոտակայքում ռուսական ռազմական ինքնաթիռի վտանգավոր պահվածքի հետևանքով բերվել են ավելի բարձր մարտական պատրաստվածության»,- ասվում է հաղորդագրության մեջ։