Քերոբյանը Աբու Դաբիում փակ քննարկումներ է անցկացրել ներդրողների հետ
ՏնտեսությունԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 8-ին Աբու Դաբիում մասնակցել է «AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովին: Տեղեկանում ենք նախարարության մամուլի հաղորդագրությունից։
AIM -ը առաջատար ներդրումային համաժողով է, որը միավորում է ներդրողներին, ձեռներեցներին և պետական կառույցների ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից: Այն տարբեր ոլորտներում ներդրումների վերջին միտումների և հնարավորությունների բաց քննարկման հարթակ է, որի նպատակն է խթանել նորարարությունն ու տնտեսական աճն ամբողջ աշխարհում, փոխանակել գաղափարներ և հաստատել նոր գործընկերություն:
Համաժողովի ընթացքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ, որոնք հնարավորություն են ստեղծել մասնակից պետությունների ներկայացուցիչների համար ներկայացրել իրենց երկրների ներդրումային հնարավորություններն ու տնտեսական միջավայրը և ունենալ փակ քննարկումներ նպատակային ներդրողների հետ։