Պուտինը մայիսի 9-ին ոչ պաշտոնական նախաճաշ կանցկացնի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ. Պեսկով
Ռուսաստան
Հաղթանակի շքերթի ժամանակ Մոսկվա ժամանած ԱՊՀ երկրների ղեկավարները Վլադիմիր Պուտինի հետ կլինեն նույն ամբիոնում, որից հետո ծաղիկներ կդնեն և կանցկացնեն ոչ պաշտոնական նախաճաշ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Հաղթանակի շքերթը պետք է սկսվի առավոտյան ժամը 10-ին։
Նա նշել է, որ ԱՊՀ երկրների գրեթե բոլոր նախագահները Մոսկվա են ժամանել Հաղթանակի շքերթին Պուտինի հրավերով։
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Մոսկվայում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)