Լուկաշենկոյի ինքնազգացողությունը վատացել է․ ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ
Բելառուսի նախագահը ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի 78-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։
Ինքազգացողության վատթարացման պատճառով նա չի կարողացել մասնակցել բոլոր միջոցառումներին։ Նա մասնակցել է միայն Կարմիր հրապարակում անցկացված Հաղթանակի շքերթին։ Բայց դրանից հետո նա ինքնաթիռով շտապ հեռացել է Ռուսաստանից։
Այս մասին պատմել է քաղաքագետ Դմիտրի Բոլկունեցը, ում խոսքերը մեջբերել է ФАН-ը։ Ալյակսանդր Լուկաշենկոն օդանավակայան է մեկնել շտապօգնության մեքենայի ուղեկցությամբ։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ ուշադրություն էին հրավիրել Բելառուսի ղեկավարի անառողջ արտաքինի վրա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ