Հաղթանակների շղթան շարունակվելու է. Հայրենականի մասնակցի դուստրը՝ մոր պատգամների մասին
ՀասարակությունԱրմիկ Արամյանը 23 տարեկան էր, նոր էր ավարտել մանկավարժական ինստիտուտը, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմն ու բոթը հասավ Ստեփանակերտ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմիկ Արամյանի դուստր Նաիրա Թամրազյանը պատմել է, որ արցախցի մի խումբ աղջիկների հետ նա կամավոր մեկնել է ռազմաճակատ։
«Ծնողները դեմ էին. քնքուշ էր ու նուրբ, ռազմաճակատն իր համար չէր։ Բայցևայնպես, գնաց: Կռվել է առաջին և երկրորդ ուկրաինական ճակատներում՝ մասնակցելով Ուկրաինայի, Բելառուսիայի, Գերմանիայի ազատագրմանը ֆաշիզմից: Լեհաստանում ծանր վիրավորում է ստացել: Կարծում էին կմահանա, բայց բուժվեց ու շարք վերադարձավ»,- ասել է Նաիրա Թամրազյանը՝ հավելելով, որ նա հաղթանակով մտել է Բեռլին և շատերի նման իր անունը ևս գրել Ռայխստագի պատին` «Ստեփանակերտ-Բեռլին-Արմիկ Արամյան»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։