Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը Ֆրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա «Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլը Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են 

Հեղափոխական տապալումները. Արմեն Մելիքբեկյան

Վերլուծական

Հայկական ֆուտբոլում վերջին տարիներին բավական ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, ընդհանրապես տպավորություն է, որ ՀՖՖ-ին չի հաջողվում դուրս գալ սկանդալների անվերջանալի թվացող շղթայից: Սկսենք ոչ վաղ անցյալից: Մինչ հեղափոխությունը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, թերևս, ամենաքննադատված պաշտոնյաներից մեկն էր: Նրա ղեկավարման տարիներին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը որևէ քիչ թե շատ շոշափելի արդյունք և հաջողություն չգրանցեց` մշտապես հետ գնալով  դասակարգման աղյուսակում, եղան նաև կոռուպցիոն սկանդալներ: Անգամ ֆեյսբուքում խումբ էր բացվել, որը այդպես էլ կոչվում էր՝ «Պահանջում ենք Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը»:

Հեղափոխությունից հետո ՀՖՖ նախագահը հրաժարական տվեց` իր պաշտոնը փոխանցելով այն ժամանակվա ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, ով նույնպես տվյալ դիրքում ոչնչով աչքի չընկավ: Այնուհետև սկսվեց ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանի էպոխան, ում, ըստ լրատվամիջոցների, այդ պաշտոնում նշանակվելու համար ընտրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը: Այդ նույն ժամանակ Փաշինյանը և ՀՖՖ նախագահը բավական հավակնոտ խոստումներ էին շռայլում` խոստանալով հասնել նրան, որ 2050 թվականին ֆուտբոլի մեր ընտրանին դառնա աշխարհի կամ եվրոպայի առաջնության մեդալակիր։ Այն, ինչ եղավ դրանից հետո, անչափ հուզիչ էր:

Իսկ եղավ այն, որ ընտրանին տապալեց թե՛ աշխարհի, թե՛ եվրոպայի առաջնության ընտրական փուլերը` վերջին երեք խաղում պարտվելով 4:0, 6:0 և 9:0 հաշիվներով: Հայաստանի առաջնությունից անհասկանալի պատճառներով դուրս մնացին բազմաթիվ ակումբներ, իսկ թիմերի 70 տոկոսը շարունակում է կոմպլեկտավորվել արտասահմանցի խաղացողներով, որովհետև ոչինչ չի արվում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար: Մելիքբեկյանը հայտնվեց նաև կոռուպցիոն սկանդալի կիզակետում, երբ հենց Ռուբեն Հայրապետյանի կողմից մեղադրվեց ՀՖՖ ֆինանսական միջոցները յուարցնելու մեջ: Գործը, իհարկե, ջրվեց։

Վերջերս էլ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը, որի ընթացքում հայտարարել է, որ ՀՖՖ ղեկավարությունը ոչ կոմպետենտ է և ինքը «Փյունիկի» անունից անվստահություն է հայտնում Արմեն Մելիքբեկյանին:

Սկանդալները այսքանով չեն ավարտվում:  Վերջին 3 տարում Հայաստանի առաջնությունը լքել է չորս մարզային թիմ: Բոլորին է հայտնի, որ նրանք հեռացել են ՀՖՖ ղեկավարության հետ աշխատանքից դժգոհ լինելու պատճառով: Ընդ որում, «Լոռի ՖԱ»-ն և «Սևան ՖԱ»-ն այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություններ են արել։ «Սևան» ֆուտբոլային ակումբի պարագայում Ֆեդերացիայի ղեկավարությունը ոչ միայն գիտակցաբար ոչնչացրեց ակումբն, այլև արգելեց ակումբի սեփականատեր Տիգրան Հակոբյանին զբաղվել հայկական ֆուտբոլի զարգացմամբ՝ երեք տարի ժամկետով: Սակայն, այս գործողությունները որևէ կերպ ուսումնասիրության առարկա չեն դարձել:

Ամիսներ առաջ էլ սոցցանցի իր էջում աղմկահարույց գրառում էր արել ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Օլյա Օսիպյանը: Մեջբերում ենք. «Ազգային հավաքական հրավիրում են՝ ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և քմահաճույքներից»:

Այս խոսքերի հեղինակը, այո՛, ոչ ավել, ոչ պակաս, ազգային թիմի ավագն է: Մինչ այդ էլ հավաքականից հեռանալու մասին էր հայտնել տղամարդկանց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Պարզ է, որ եթե Հայաստանում իշխանության լինեին իսկապես ֆուտբոլասեր մարդիկ, ապա ՀՖՖ-ում տեղի ունեցող և ամիսներ շարունակ բարձրաձայնվող պրոբլեմատիկ հարցերը առիթ կհանդիսանային հայկական ֆուտբոլը երկու նախկին լրագրողների ոչ պրոֆեսիոնալ կառավարումից ազատելու համար: Խոսքը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի և տեղակալ Արմեն Նիկողոսյանի մասին է, որոնք իրենց մակերեսային պատկերացումներով ձախողում են ֆուտբոլի զարգացման բոլոր հեռանկարները: 

Ֆեդերացիայի ողբալի վիճակի մասին պատկերացում կազմելու համար բավական է միայն ծանոթանալ ԲԿՄԱ-ի ու 21 տարեկանների հավաքականների մարզիչ Ռաֆայել Նազարյանի հարցազրույցին, որը «վերլուծել է» իր գլխավորած թիմի գալիք խաղերը Շվեյցարիայի ու Ռումինիայի իրենց հասակակիցների հետ՝ անվանելով խումբը հավասարազոր մրցակիցների խումբ։ Հիշեցնենք, որ այս մարդու գլխավորությամբ մեր 21 տարեկանները պարտվել են նույնիսկ Ֆարերյան կղզիների ու Լյուքսեմբուրգի հավաքականներին։ Սակայն, վերջինս վայելում է ֆեդերացիայի նախագահի համակրանքը և շարունակում է աշխատել՝ չնայած զրոյական արդյունքի:

Մի խոսքով, ինչպես մյուս ոլորտները, փաստացի քանդվում է հայկական ֆուտբոլը, որի անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու իր թիմը ի դեմս Արմեն Մելիքբեկյանի...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև
Ամենադիտված