Իսրայելում հայտարարել են Սիրիայի հետ պատերազմի անխուսափելիության մասին ՔՊ-ն թող միայնակ գնար․ հիմա տեսեք երջանիկ դեմքերը․ բաց ասել են՝ ինչ է սպասվում (տեսանյութ) Վիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնություն Պուտինը հանձնարարել է քայքայել ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ներսից. The New York Times Բռնցքամարտիկ Կոլոնը մահացել է՝ 2015 թվականի մենամարտում ստացած գլխուղեղի ծանր վնասվածքից 11 տարի անց Եվրամիության և գործընկեր երկրների տարածքի 35%-ը ենթարկվել է երաշտի Դատարանը բեկանել է ռուսաստանաբնակ Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը «Շիշը ձեռքիցս ընկավ, կրակը տարածվում էր»․ Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալը պատմել է դեպքի մասին 3 տարում Պետգույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2,000 հատ բաժնետոմս և 264,000 դոլարի պահանջի իրավունք Աշտարակի խճուղում 19–ամյա տղան գազային ատրճանակով 4 անգամ օդ է կրակել Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը Դավիդ Թավադյանը նշանակվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ 

Ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա, եթե չունենանք առաջնորդություն բոլոր մակարդակներում. Ժաննա Անդրեասյանը՝ Լոնդոնում

Գիտություն և Մշակույթ

Ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա, եթե չունենանք առաջնորդություն բոլոր մակարդակներում: Այս մասին Լոնդոնում տեղի ունեցող Կրթության համաշխարհային համաժողովում իր ելույթում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ստորեւ ներկայացնում ենք ելույթը.

«Հարգելի՛ մասնակիցներ,

Պատվավոր հյուրեր,

Գործընկերներ,

Երբ ես երեխա էի, և ծնողներս ինձ ասում էին, որ այս կամ այն բանը չանեմ, շատ դեպքերում ես նրանց լսում էի և չէի անում այն, ինչը, նրանց կարծիքով, սխալ էր: Այժմ, երբ իմ երեխաներին խնդրում եմ որևէ բան չանել, ի պատասխան՝ ես հարց եմ ստանում՝ ինչու՞։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ նրանք կհետևեն իմ խնդրանքին, եթե բավարար ապացույցներ չկան, և եթե նույնիսկ դրանք լինեն, նրանք կարող են ասել, որ այլ կարծիք ունեն և վերջ։

Այսպիսով, առաջնորդության ձևը, որը կգործի ինձ և մեր սերնդի համար, ակնհայտորեն չի գործում և չի գործի մեր երեխաների համար:

Մեծ քննարկումներ եղան կրթական ճգնաժամի և կրթական համակարգին անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ։ Սակայն ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա, եթե մենք չունենանք համապատասխան առաջնորդություն այս գործընթացի համար բոլոր մակարդակներում։

Հայաստանում մենք գտնվում ենք կրթական համակարգի ինտենսիվ բարեփոխումների գործընթացում, որը ներառում է ամբողջ համակարգի փոփոխություն՝ ուսումնական ծրագիր, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, դպրոցի կառավարման և ֆինանսավորման համակարգեր, ինչպես նաև ենթակառուցվածքներ:

Բարեփոխումների շրջանակում մենք կրթության ոլորտում առաջնորդության եռաչափ մոտեցում ունենք՝ կրթությունը կապված է առաջնորդության հետ, կրթությունը առաջնորդության համար է, կրթությունն առաջնորդության միջոցով է։

Առաջին մոտեցում․ կրթությունը կապված է առաջնորդության հետ։

Ասելով, որ կրթությունը առաջնորդության հետ է կապված, առաջին հերթին նկատի ունեմ քաղաքացիական կրթության կարևորությունը։ Այս փոփոխվող աշխարհում միակ բանը, որն առաջնորդում է մեզ մարտահրավերների և անորոշությունների միջով, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքն է, քաղաքացիության արժեքը:

Ուժեղ քաղաքացիներ ասելով՝ նկատի ունենք այն առաջնորդներին, որոնք ուժեղ են կյանքում, ունակ են որոշումներ կայացնել, պատասխանատվություն ստանձնել, առաջնորդել և կազմակերպել գործընթացներ հաջողության հասնելու համար՝ անկախ որոշակի մասնագիտացումից կամ մասնագիտությունից:

Այսպիսով, կրթության հիմքում ընկած են սովորողների առաջնորդական կարողությունների ուսուցումն ու կատարելագործումը՝ որպես քաղաքացիական կրթության կարևոր բաղադրիչներից մեկը:

Մենք գտնվում ենք ուսումնական ծրագրերի բարեփոխումների գործընթացում. գրեթե երկու ուսումնական տարի փորձարկելով հանրակրթության նոր չափորոշիչը՝ տեսնում ենք, որ արտադասարանական գործունեությունը, այդ թվում՝ ուժեղ քաղաքացիական բաղադրիչ ունեցող նախագծերը, աճել են ավելի քան 100 տոկոսով՝ համեմատած նախափորձարկման ժամանակահատվածի հետ: Մենք պետք է հասկանանք, որ մեր երեխաներն ավելի ու ավելի են սովորում դպրոցից դուրս, և պետք է դպրոցները բաց ուսումնական միջավայր դարձնենք, որպեսզի դրանք ոչ թե մրցեն երեխայի կրթության այլ ձևերի հետ, այլ լրացնեն միմյանց: Այդ իսկ պատճառով մենք դպրոցներում ներդնում ենք կրեդիտային համակարգ, որը թույլ կտա հաշվի առնել ուսուցման այլ տեսակները և դրանք ներառել ծրագրում: Ավելին, կրեդիտային համակարգը մեզ հնարավորություն կտա դպրոցներում ստացած կրեդիտները դիտարկել նաև բարձրագույն և մասնագիտական կրթության համար՝ դրանք դարձնելով ավելի համահունչ, ժամանակ խնայող և ծախսարդյունավետ։ Մենք ունենք ոչ ֆորմալ և նորարարական ՏՏ դասընթացների և ծրագրերի ցանց, որոնք աջակցում են դպրոցական կրթությանը ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Օրինակ, «Թումո» կենտրոնները ստեղծագործական կրթության իսկապես նորարարական կենտրոններ են, որոնք հիմնված են ինքնուսուցումից դեպի թիմային աշխատանք աստիճանական մոտեցման հատուկ մեթոդաբանության վրա։ Հայաստանից դուրս մենք «Թումո» կենտրոններ ունենք Բեյրութում, Փարիզում, Տիրանայում, Կիևում, Մոսկվայում, Լիոնում. դրանցով հետաքրքրված են Պորտուգալիան, Մեքսիկան, Ճապոնիան և այլ երկրներ: Մեկ այլ նորարար մոտեցում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնք գործում են դպրոցներում, բայց համարվում են ոչ ֆորմալ կրթություն։ «Արմաթ» լաբորատորիաներ ունենք մեր դպրոցների մեծ մասում և ոչ միայն. դրանք կան նաև Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Բանգլադեշում և Քուվեյթում ու նույնպես ընդլայնվում են: Կրեդիտային համակարգի շրջանակում այս ուսումնական տարվանից մենք կներդնենք արհեստական բանականության հատուկ դասընթաց ավագ դպրոցների համար և կտեսնենք, թե ինչպես է այն աշխատում ավելի լավ արդյունքների հասնելու համար։

Երկրորդ մոտեցում․ կրթությունն առաջնորդության համար է։

Այստեղ ես նկատի ունեմ, որ կրթությունը՝ որպես մարդկային զարգացման հիմնական ուղիներից մեկը և որպես հանրային բարիք, մարդկային և հանրային առաջնորդության մի մասն է կազմում։ Կրթությունը ծառայում է հանրությանը և քաղաքացիական առաջնորդությանը՝ որպես ռեսուրս և միջավայր: Բերեմ մեկ օրինակ․ մեր օրերում մենք տեսնում ենք, թե ինչպես են կեղծ լուրերն ու կեղծ իրողություններն ավելի ու ավելի շատ տեղ զբաղեցնում մեր կյանքում, և ավելի շատ մարդիկ են հայտնվում լրատվամիջոցների մանիպուլյացիայի ազդեցության տակ։ Հաճախ բավականին դժվար է հասկանալ, թե ինչն է իրական և ինչը՝ ոչ: Լրատվամիջոցների մանիպուլյացիան մարդկանց ավելի կառավարելի և վերահսկելի է դարձնում: Մենք բոլորս տեսնում ենք մեդիագրագիտության կարողությունների աճող անհրաժեշտությունը։ Այսպիսով, կրթությունը դառնում է միջոց ՝ դադարեցնելու լրատվամիջոցների մանիպուլյացիան և մարդկանց ձայնն ու ընտրությունը զերծ պահելու հնարավոր խեղաթյուրումից: Կամ մենք հաճախ տեսնում ենք, թե ինչպես է կրթությունն օգտագործվում առկա տարբերությունները խորացնելու, մարդկանց ու հասարակությունների տարանջատման համար՝ հակամարտությունները լուծելու և խաղաղություն տարածելու փոխարեն: Սակայն մենք կարող ենք և պետք է կրթությունն օգտագործենք մարդկանց միավորելու, երկխոսության հնարավորություններ ընձեռելու և խաղաղությունն ամրապնդելու համար: Ահա թե ինչու կրթությունը պետք է ուղղված լինի իրական առաջնորդությանը, քանի որ այն կարող է ծառայել հանրային զարգացմանը, ժողովրդավարությանը և խաղաղությանը:

Եվ վերջին մոտեցումը՝ կրթությունն առաջնորդության միջոցով է։

Մեր նկարագրած կրթությունն ունենալու համար մեզ անհրաժեշտ են իրական առաջնորդներ՝ ուսուցիչներ, որոնք հանդես են գալիս որպես առաջնորդներ, դպրոցի տնօրեններ, որոնք հանդես են գալիս որպես առաջնորդներ և ոլորտի մյուս բոլոր կարևոր դերակատարները, որոնք հանդես են գալիս որպես առաջնորդներ:

Ի՞նչ է նշանակում հանդես գալ որպես կրթության առաջնորդ։

Սա նշանակում է, առաջին հերթին, վստահություն ստեղծել կրթության հիմնական դերակատարների նկատմամբ՝ նրանց մանկավարժական ինքնավարություն տալով՝ իրականացնելու այն նախագծերը, որոնք անհրաժեշտ են համարում արդյունքների հասնելու համար:

Ինքնավար դպրոցները և ինքնավար ուսուցիչները պարտադիր անհրաժեշտություն են ստեղծագործական ուսումնական միջավայր ստեղծելու համար: Մեր ուսումնական ծրագրերի բարեփոխմամբ մենք մեր դպրոցներն ու ուսուցիչներին դարձնում ենք ավելի ինքնավար: Նրանք ազատ են մշակելու իրենց սեփական ծրագրերը, որոնք հիմնված են ազգային ուսումնական ծրագրի, մանկավարժության և իրենց մոտեցումների վրա: Բայց, իհարկե, դա նաև պահանջում է դպրոցի ստուգումների և հավասարակշռման ներքին համակարգ, ինչը նշանակում է, որ ինքնավար դպրոցներում կան որոշումների կայացման մասնակցության ներքին գործընթացներ, որոնք ներառում են ուսուցիչներին, ծնողներին և աշակերտներին: Նոր ուսումնական ծրագրի ինտեգրումը նույնպես հիմնված է ինքնավարության վրա: Մենք ստեղծել ենք մենթորական դպրոցների ապակենտրոնացված ցանց ամբողջ երկրում, որոնք աշխատում են այլ դպրոցների հետ՝ ապահովելով ուսուցում և մենթորություն ողջ գործընթացի ընթացքում: Դրանով մենք կառուցում ենք ամբողջ համակարգի ներուժը՝ այն ավելի քիչ կախված դարձնելով կենտրոնական կառույցներից:

Մեկ այլ կարևոր բան, որ պետք է անենք, դպրոցի կառավարման պահանջների հստակեցումն է: Ի՞նչ ենք ակնկալում դպրոցների տնօրեններից. արդյոք նրանք պետք է լավ գործառնական մենեջերներ լինե՞ն, թե՞ կրթական գործընթացների լավ ղեկավարներ՝ կրթության բովանդակության տեսանկյունից, թե՞ անեն երկուսն էլ և անգամ՝ ավելին: Սա մասն է հանդիսանում Հայաստանում ներկայում ընթացող դպրոցական կառավարման բարեփոխման, որ պետք է ավելի լավ տարբերակել դպրոցների գործառնական կառավարումը կրթական գործընթացների կառավարումից: Գործառնական կառավարումը կարող է և պետք է իրականացվի մասնագիտացված մենեջերների կողմից, գործառույթների որոշ մասեր կարող են նույնիսկ արտապատվիրակվել: Իսկ դպրոցների ղեկավարները պետք է կենտրոնանան հիմնական կրթական գործընթացների վրա և դառնան դրա իրական առաջնորդներ։ Մենք առանձնացրել ենք դպրոցի կառավարման երկու տարբեր գործառույթներ՝ հնարավորություն տալով դպրոցների տնօրեններին կենտրոնանալ ուսման արդյունքների վրա: Մենք ներկայացրել ենք գործունեության արդյունքների վրա հիմնված մոտեցում՝ սահմանելով պահանջներ դպրոցների տնօրեններին՝ ներկայացնելու դպրոցի զարգացման իրենց տեսլականը՝ ներառյալ առաջիկա տարիների կատարողականի հիմնական ցուցանիշները և իրենց ծրագրի իրականացման արդյունքները և կատարողականի հիմնական ցուցանիշների հասնելու մակարդակը կապելով տնօրենի և այլ շահագրգիռ կողմերի հետ պայմանագրի երկարաձգման հնարավորության հետ: Այս գործոնը նաև կապելու ենք տնօրենի աշխատավարձի հնարավոր բարձրացման հետ։

Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևորը. կրթության ղեկավարներս, որ նստած ենք այս սենյակում և խոսում ենք կրթությունը փոխելու մասին,  ո՞րն  է մեր խնդիրըն:

Կրթության ոլորտում առաջնորդ լինել նշանակում է երբեք չդադարել ինքնակրթվել և երբեք չվախենալ ճանաչել և ընդունել սեփական սխալներն ու անհաջողությունները, երբ դրանք տեղի են ունենում:

Եվ, իհարկե, նշանակում է հետևել այն արժեքներին, որոնց մասին խոսում ենք: Որպեսզի մեր երեխաները ավելի լավ կրթություն ստանան, մեզ պետք են ավելի լավ աշխարհ, ավելի լավ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ:

Շնորհակալություն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելում հայտարարել են Սիրիայի հետ պատերազմի անխուսափելիության մասին ՔՊ-ն թող միայնակ գնար․ հիմա տեսեք երջանիկ դեմքերը․ բաց ասել են՝ ինչ է սպասվում (տեսանյութ) Վիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնություն Պուտինը հանձնարարել է քայքայել ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ներսից. The New York Times Բռնցքամարտիկ Կոլոնը մահացել է՝ 2015 թվականի մենամարտում ստացած գլխուղեղի ծանր վնասվածքից 11 տարի անցԵվրամիության և գործընկեր երկրների տարածքի 35%-ը ենթարկվել է երաշտի Դատարանը բեկանել է ռուսաստանաբնակ Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը «Շիշը ձեռքիցս ընկավ, կրակը տարածվում էր»․ Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալը պատմել է դեպքի մասին 3 տարում Պետգույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2,000 հատ բաժնետոմս և 264,000 դոլարի պահանջի իրավունք Աշտարակի խճուղում 19–ամյա տղան գազային ատրճանակով 4 անգամ օդ է կրակել Չինական ավտոմեքենաների վաճառքն աճում է ամբողջ աշխարհում, բայց ոչ Չինաստանում100-ամյա երկվորյակները բացահայտել են երկարակեցության գաղտնիքներըԴատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը Հնդկաստանը գրեթե 30%-ով ավելացրել է հեղուկացված բնական գազի ներմուծումըԴավիդ Թավադյանը նշանակվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նվազել է Նոր անձնագրերը կտրամադրվեն աշնանից. Թուրքիան միջուկային հզորություն է կառուցում (տեսանյութ) Վենսը ներկայացրել է Իրանի հարցում ԱՄՆ-ի երկու գլխավոր նպատակը Դատավոր Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառի «գործը». Հայտնի է դատական նիստի օրը«Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ Հովհաննավանքի և Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերի գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Առաջիկայում թվայնացումը դառնալու է ՊԵԿ-ի բոլոր բարեփոխումների առանցքային բաղադրիչը. ՊԵԿ նախագահ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ 9,1 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը խորտակվել է նոր սեփականատիրոջը փոխանցվելուց 4 օր անցՈւկրաինայում հայտարարել են Ռուսաստանի դեմ հարվածների ավելի կոշտ փուլի անցնելու մասինԷնցո Ֆերնանդեսի շուրջ զարգացումներ․ «Չելսին» «Մանչեսթեր Սիթիին» վերջնաժամկետ է տվելԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է Միայն Էդգար Ղազարյանի տեղը չենք փոխել, իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ ենք արել (տեսանյութ) Փհենյանը գաղտնի՞ զենք է փորձարկում Ռուսաստանի համարՍեուլն առաջ է անցել Դուբայից և դարձել աշխարհի ամենածանրաբեռնված միջազգային օդանավակայանը Վարդաձորում հոսանքահարված 14-ամյա տղան դուրս է գրվել հիվանդանոցից․ վիճակը բավարար էՈրոշումներ կայացնելու հարցում ուզում եք ավելի լավը դառնալ․ հարցրեք մրջյունին․ BBCՁեզ մենակ ՀԷՑ-ից ենք հարցեր տալու, չեք էլ պատկերացնի՝ ինչքան շատ (տեսանյութ) Ինդոնեզիայի մուտքի արտոնագրերը կթանկանան օտարերկրացիների համարՃապոնիայում աննախադեպ հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվելԲարձր ճնշում ունեցողներին զգուշացրել են թեյի հնարավոր վտանգի մասինԼատվիայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԱդամ Կադիրովին նոր կոչում են շնորհելApple-ը Alibaba-ի աջակցությամբ Չինաստանի համար սեփական AI մոդել է ստեղծելՕմանի ափերի մոտ նավթի հսկայական արտահոսքը բնապահպանական աղետի վտանգ է ստեղծելԹրամփը թույլատրել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը կառուցել արտերկրումՉինաստանը Ճապոնիայից պահանջել է հարգել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներըԷս երկրում ոչ մեկ չի կարա հաշվիչ դնի, բացի «Տաշիրից»․ ԵղոյանՍուրեն Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին հանձնել է բնակարանների գնման հավաստագրերՀՀ փոխնախարարը խնդիր է համարել էթնիկ հայերի կողմից քաղաքացիություն ստանալու չափազանց հեշտ ընթացակարգըԱզատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը պատմեց՝ ինչպես է բեզնինը լցրել վառարանի մեջ ու հրդեհը բռնկվել Եթե ձեզ նորից կալանավորեն, ի՞նչ եք անելու, քննարկե՞լ եք հարցը
Ամենադիտված