Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի կողմից «քցվածները»

Վերլուծական

2018 թվականի թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հաջողության մեջ զգալի ավանդ էին ունեցել գյուղացիները, տաքսիստները, առևտրականները, բնապահպանները և այլն: Կարելի է ասել, որ հենց այս ՝ այսպես կոչված հասարակ ժողովրդի ներկայացուցիչներն էլ ապահովեցին Փաշինյանի հաջողությունը փողոցում, իսկ այնուհետև ամրագրեցին այն դե-յուրե ընտրատեղամասերում: Բնականաբար նրանք ունեին սպասելիքներ և առաջին հերթին այն պատճառով, որ այդպիսի սպասելիքների ակնկալիք ներշնչել էր ինքը Փաշինյանը ՝ իր խոստումներով: Սակայն, հեղափոխությունից հինգ տարի անց պետք  է փաստենք, որ հենց հանրության այս սեգմենտն է ամենաշատը խաբվել և քցվել հեղափոխականների կողմից:

«Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի պետք է լինի, որքան էլեկտրական հոսանքն է տարածված և հասանելի»,- այս խոսքերի հեղինակը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է։ Խոստումը տվել է 2018թ․ մայիսի 8-ին Ազգային ժողովում, երբ փորձում էր համոզել, որ ինքը կլինի լավագույն վարչապետը բոլոր առումներով։ 2019-ին և նախորդ տարի ոռոգման ջուր չեղավ, Փաշինյանի կառավարությունը ոռոգման սեզոնի ավարտին միայն թույլ տվեց Սևանից ջրառ անել, և գյուղատնտեսությունը մոտ երկնիշ անկում գրանցեց, ինչը բացառիկ էր։ Այս տարի արդեն ակնհայտ խնդիրներ են ի հայտ եկել կապված ոռոգման ջրի հետ, սակայն, կառավարությունը միայն ընդունում է խնդիրների առկայության փաստը և որևէ լուծում չի առաջարկում: Փաշինյանը, ըստ էության, խաբել է գյուղացիներին և շարունակում է դա անել նաև այսօր: Հեղափոխության օրերին նա խոստանում էր ջրել գյուղացիների վարկերը, դառնալով վարչապետ` նա հայտարարեց, որ նման քայլի գնալը նպատակահարմար չէ: Նա խոստանում էր անձամբ գնալ ՋԸՕ պետերի տները և ձեռքներից բռնած դուրս շպրտել, եթե վերջիններս օրենք խախտեն: Չնայած գյուղացիների շարունակվող բողոքների` քանի՞ ՋԸՕ պետի ձեռք բռնեց այս իշխանությունը: Փաշինյանը խոստանում էր, որ գյուղացին բերքը իրացնելու հետ որևէ խնդիր չի ունենալու, այնուհետև ի հայտ եկավ կոնֆլիկտը մթերող ընկերությունների, նույն Սպայկայի հետ, ինչի արդյունքում տուժեց միայն ու միայն գյուղացին: Փոխարենը` Փաշինյանը իրագործեց սպանդանոցների կառուցման ծրագիրը, ինչը, ի դեպ, չէր խոստացել և ինչին, ի դեպ, գյուղացիները դեմ էին:

Այժմ գանք տաքսիստներին, որոնք հեղափոխության օրերին Փաշինյանի համար ճանապարհներ էին փակում: Ինչպես՞ նրանց շնորհակալ եղավ Փաշինյանը: Նախ նշենք, որ Փաշինյանը խոստանում էր տաքսիստներին ազատել հարկերից, նրանց համար աշխատելու և երկու կոպեկ փող վաստակելու արժանավայել պայմաններ ստեղծել: Արդյունքում ունեցանք տաքսիստների լիցենզավորման մասին օրենք, բալային համակարգի մասին օրենք, ԱՊՊԱ-ի թանկացում, ինչը ուղղակիորեն հարվածեց տաքսիստների գրպանին:

Հեղափոխության օրերին Փաշինյանը հայտարարում էր, որ առևտրականները իշխանությունների ձեռքը ամենաշատ տուժած անձինք են, քանի որ վերջիններիս խեղդում են հարկերով, ամեն ինչ անում են միայն յուրային օլիգարխների՝ խոշորների բիզնեսը պաշտպանելու և այդ բիզնեսին օժանդակելու համար: Բնականաբար, Փաշինյանը խոստանում էր իշխանության գալուն պես վերացնել այդ անարդարությունը: Այսօր, իշխանությունները արտոնելով հերթական օլիգարխի կողմից մոլի կառուցումը, միևնույն ժամանակ արգելում են փողոցի առևտրականների աշխատանքը սպառնում վերջիններիս տուգանքներով և անգամ ապրանքի առգրավմամբ:

Բնապահպանները ևս խաբված շերտին են պատկանում: Հեղափոխության օրերին և մինչ այդ էլ ընդդիմադիրները իրենց դիրքավորում էին իբրև հանքերի դեմ պայքարի առաջամարտիկներ, խոսում էին բնության պահպանման և բնության հաշվին հարստանալու անթույլատրելիության մասին: Այսօր սակայն կառավարությունը որոշել է վերաբացել Ամուլսարի հանքը, շռայլորեն արտոնություններ է տրամադրում հանքաարդյունաբերության ոլորտի մյուս ընկերություններին: 

Փաշինյանը նաև Նաիրիտ գործարանի հարցն էր պատրաստվում լուծել և հույսեր էր ներշնել երկար տարիներ հանգուցալուծման սպասող նաիրիտցիներին: Սակայն, միակ բանը որ հայտնի է հինգ տարի անց այն է, որ ըստ որոշ լուրերի Նաիրիտը վերագործարկելու փոխարեն ընդամենը ռասկուլաչիտ են արել և  մաս-մաս վաճառում են:

Անշուշտ, հեղափոխության օրերին խաբվել են շատերը, եթե չասենք՝ մեծամասնությունը: Սակայն, վերը նշված սեգմենտը հանդիսանում էր Փաշինյանի համար ակտիվորեն պայքարող սեգմենտ և ի վերջո՝ Փաշինյանի և թիմի հիմնական էլեկտորատն էր: Սպասվում էր, որ գոնե հանրության այս շերտերին տված խոստումները Փաշինյանը և թիմակիցները սառույցին չեն գրի և կկատարեն, սակայն, ինչպես տեսնում ենք, Փաշինյանն ու ՔՊ-ն խաբել և քցել են անգամ իրենց իսկ հիմնական էլեկտորատին...

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված