2023-ի առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել մոտ 34 տոկոսով ավելի զբոսաշրջիկ, քան 2019-ին. Քերոբյան
Տնտեսություն2023 թ․ ապրիլին զբոսաշրջային հոսքերը շարունակում են մնալ բավականին ուժեղ՝ 179,639 ցուցանիշով, որը 30 %-ով գերազանցում է նախահամաճարակային ցուցանիշը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նաեւ նշել է. «Այսպիսով՝ տարվա առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ, որը մոտ 34 %-ով գերազանցում է 2019 թ․ ցուցանիշը։
Ի դեպ, ըստ Միացյալ ազգերի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության՝ այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջությունը հավասարվել է նախահամաճարակային ցուցանիշների 80 %-ին, այն դեպքում, երբ Հայաստանում 135 % է (հղումը՝ այստեղ)»: