ԱՄՆ–ը 10 միլիոն է առաջարկել «Ալ–Ղաիդան» համակարգողի գլխի համար
ԱՄՆ
ԱՄՆ Պետդեպարտամենտը 10 մլն դոլար պարգև է խոստացել «Ալ–Ղաիդայի» համակարգող Յասին Ալ–Սուրիի գլխի համար։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետդեպի դեկտեմբերի 22-ի հաղորդագրությունում։
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Յասին Ալ-Սուրին (նաեւ հայտնի է՝ որպես Աբդել Ազիզ Էզեդին Խալի) Իրանում «Ալ–Ղաիդայի» առանցքային դեմքերից է։ Վերջինս կարեւոր դեր ունի ահաբեկչական կազմակերպության ֆինանսական հարցերում և զբաղվում է Պարսից ծոցում ֆինանսավորման աղբյուրների որոնմամբ։ ԱՄՆ իշխանությունների տվյալներով` Ալ–Սուրին 2005թ–ից Իրանում «Ալ–Ղաիդայի» համակարգողն է։ ԱՄՆ պետդեպի հաղորդագրությունում նշվում է, որ Յասին Ալ–Սուրին ծնվել է 1982թ–ին Սիրիայում։
Նման խոշոր գումար Միացյալ նահանգների իշխանությունները միայն երկու ահաբեկիչների գլխի համար էին պարգևավճար խոստացել՝ մեկը «Թալիբանի» առաջնորդ մոլլա Օմարի, իսկ մյուսը՝ Իրաքում «Ալ–Ղաիդայի» առաջնորդ Աբու Դուայի գլխի համար։ Ամենամեծ պարգեւը՝ 25 մլն դոլար խոստացվել էր «Ալ–Ղաիդայի» Այման Ալ–Ջավահիրի գլխի համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)