Ոսկու արժեքն իջնում է երրորդ օրն անընդմեջ
ՏնտեսությունՈսկու գինն ուրբաթ առավոտյան երրորդ օրն անընդմեջ շարունակում է իջնել, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յոքի Comex բորսայում իջել է 4,85 դոլարով կամ 0,24 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 2 015,85 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսն էժանացել է 1,02 տոկոսով՝ մեկ ունցիան 24,177 դոլար։
Ոսկու արժեքը նախորդ երկու օրերին էժանացել է ավելի քան 1 տոկոսով, արծաթինը՝ 5,74 տոկոսով։ Եվ արդյունքում ամբողջ շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղը կարող է ցուցադրել էժանացում երկու շաբաթվա աճից հետո։