Պրիգոժինը Շոյգուին Բախմուտ է կանչել
Համաշխարհային Մամուլ
Wagner-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը խնդրել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին գնալ Բախմուտ (Արտեմովսկ)՝ գնահատելու Ուկրաինայի զինված ուժերի հաջող հակագրոհների պատճառով ստեղծված իրավիճակը։ Ռազմական ընկերության ղեկավարի դիմումը Շոյգուին հրապարակել է Պրիգոժինի մամուլի ծառայությունը։
«Վագներ ՊՄԿ-ի եզրերում, որտեղ տեղակայված են ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, հակառակորդը ձեռնարկել է մի շարք հաջող հակագրոհներ։ Հաշվի առնելով ծանր օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև մարտական գործողություններում ձեր բազմամյա փորձը՝ խնդրում եմ ձեզ գալ Բախմուտի տարածք, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների հսկողության տակ և ինքնուրույն գնահատել առկա իրավիճակը»,-ասել է Եվգենի Պրիգոժինը։
Ավելի վաղ Պրիգոժինը բազմիցս հայտարարել էր, որ ուկրաինական զորքերն արդեն սկսել են իրականացնել խոստացված հակահարձակումը։ Նա դժգոհել է նաև առաջնագծում գտնվող իր մարտիկների զինամթերքի պակասից։ Սակայն որոշ ժամանակ անց Շոյգուն կարգավորել է այս իրավիճակը։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը մայիսի 12-ի գիշերը հերքել է Ուկրաինայի զինված ուժերի հաջող հարձակման մասին ռազմական թղթակիցների նմանատիպ հայտարարությունները՝ նշելով, որ ընդհանուր իրավիճակը վերահսկելի է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ